484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+7
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանի և Վրաստանի միջև օդային հաղորդակցության վերականգնումը կմեղմի լարվածությունը. հայ փորձագետ
16:04
28 Մարտի 2008

Ռուսաստանի և Վրաստանի միջև օդային հաղորդակցության կապի վերականգնումը կմեղմի այս երկու երկրների միջև եղած լարվածությունը, կարծում է  Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։

«Օդային հաղորդակցության վերականգնումը ցանկալի իրադարձություն է թե Ռուսաստանի, թե Վրաստանի համար, սակայն այն բեկումնային գործընթաց չի դառնա»,-ասաց նա ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ։

Վերջին մեկ ու կես տարվա ընթացքում առաջին թռիչքը Թբիլիսիից Մոսկվա իրականացվել է մարտի 25-ին, վերականգնվել է օդային հեռահաղորդակցությունը Ռուսաստանի և Վրաստանի միջև, որը դարադրեցվել էր 2006 թ. աշնանը վրացական կողմի՝ ավիանավիգացիոն ծառայությանը ունեցած պարտքի պատճառով։

«Մի կողմից Ռուսատանը փորձում է ցույց տալ Վրաստանի հանդեպ դիրքորոշման մեղմացում, և այդ փաստը կօգտագործի Բուխարեստում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի և ԱՄՆ-ի հետ խնդիրները լուծելու քննարկումների ժամանակ»,- նկատեց քաղաքագետը։

Ռուս-վրացական օդային հաղորդակցության վերականգնումը Մինասյանը նաև գնահատեց որպես Վրաստանի արտաքին քաղաքականության վրա ազդելու փորձ, քանի որ ներկա իրավիճակում Ռուսաստանում Միխայիլ Սահակաշվիլիին համարում են չարյաց փոքրագույնը և գործող ռեժիմի պահպանումը պաշտոնական Մոսկվայի շահերի պատասխանն է։

Վրաստանի հետ օդային հաղորդակցության դադարեցման մասին որոշումը ռուսական իշխանությունները ընդունել են 2006 թ.-ի աշնանը։ Մինչ այժմ վրացական ավիաընկերությունները ստիպված էին հանրապետություն չվերթներ իրականացնել տրանզիտ կարգով՝ երրորդ երկրների միջոցով, այդ թվում նաև Ուկրաինայի, Ադրբեջանի և Հայաստանի միջոցով։ Իր գործողությունները Ռուսաստանը բացատրել է օդային-նավիգացիոն ծառայության դիմաց վրացական կողմի պարտքով, որը այդ պահին կազմում էր 3,7 մլն դոլար։

Այս փուլում մարված է պարտքի մեծ մասը՝ 2 մլն դոլարը։ Այդ գումարի վճարումը իր վրա է վերցրել «Աիրզենա Ջորջիա Այրվեյս» ավիաընկերությունը։ Պարտքի մյուս մասը՝ 1,7 մլն դոլարը մարվելու է փուլառփուլ՝ մինչ տարեվերջ՝ ռուսական կողմի հետ համաձայնեցված ժամանակացույցի շրջանակներում։ Պարտքի այդ մասի մարումը իրենց վրա են վերցնում վրացական մի քանի ավիաընկերություններ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։