478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+27
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ կառավարությունը պատրաստ է աշխատել Հայաստանի նոր ղեկավարության հետ. Փենինգթոն
14:20
28 Մարտի 2008

ԱՄՆ կառավարությունը պատրաստ է աշխատել Հայաստանի նոր ղեկավարության հետ։ Այս մասին ուրբաթ լրագրողներին հայտարարեց Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը (Joseph Penington)։

Հայաստանում փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքներով, ձայների 52,82 տոկոսով հաղթանակ է տարել գործող վարչապետ Սերժ Սարգսյանը։ ՀՀ նորընտիր նախագահի երդման արարողությունը տեղի կունենա ապրիլի 9-ին։

«ԱՄՆ պետդեպարտամենտը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ մրցակցային  ընտրությունների անցկացման կապակցությամբ, սակայն ես չեմ կարող եզրակացություններ անել, թե ինչպես կվարվի Վաշինգտոնն ու Սպիտակ տունը», - ասաց Փենինգթոնը՝ մեկնաբանելով այն, որ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը մինչ օրս չի շնորհավորել Սերժ Սարգսյանին՝ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

Սակայն նա հավաստիացրեց, որ ԱՄՆ կառավարությունը պատրաստ է աշխատել Հայաստանի նոր ղեկավարության հետ՝ երկիրը ժողովրդավարական հուն տանելու   նպատակով։

Փենինգթոնը նաև նշեց, որ որպես Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչ՝ ինքը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողությանը մասնակցելու հրավերք է ստացել, որին անպայման կմասնակցի։

Միաժամանակ նա տեղեկացրեց, որ դեռևս որոշված չէ, թե Վաշինգտոնից ով է մասնակցելու երդման արարողությանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: