477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+24
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԳՆ-ն կեղծ է համարում ղարաբաղյան հարցի վերաբերյալ Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները
11:28
28 Մարտի 2008

Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների պնդումները և քայելրը կապ չունեն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը շարունակելու՝ նրանց  պարտավորության հետ։

Այս մասին ասվում է նախօրեին «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայանի՝ Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովի վերջերս արած հայտարարությունների վերաբերյալ մեկնաբանության մեջ։

Մարտի 15-ին՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևի նախագծի քվեարկության հաջորդ օրը, Ազիմովը չբացառեց, որ անհրաժեշտության դեպքում ԵԱՀԿ Մինսկի խմբում 1997 թ.-ին ձևավորված համանախագահների ինստիտուտը կարող է փոխվել։

Մարտի 14-ին ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան 39 «կողմ», յոթ «դեմ» և 100 ձեռնպահ ձայներով ընդունել է Ադրբեջանի կողմից ներկայացված Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևը՝ «Ադրբեջանի գրաված տարածքներից» անհապաղ հայկական ուժերը դուրս բերելու պահանջով, որով խնդրում է հաստատել Լեռնային Ղարաբաղի ու հարակից տարածքների նկատմամբ իր իրավունքը։  Գլխավոր Ասամբլեայում   ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան «դեմ» են քվեարկել։

«Պարոն Ազիմովի պնդմանը հակառակ, այն նամակը, որ Ադրբեջանը ուղարկել է ԵԱՀԿ` ուղղված է Մինսկի խումբը ցրելուն և դա արվել է մինչև ՄԱԿ-ի ԳԱ-ում Ադրբեջանի կողմից ներկայացված բանաձևի նախագծի քվեարկությունը», - ասել է Բալայանը։

Նրա խոսքերով, սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանի պաշտոնյաների պնդումները ավելի շուտ կեղծ, ցուցադրական հանձնառությունների բնույթ են կրում:

Բալայանի կարծիքով, դրա վկայությունն է նաև այն, որ ադրբեջանական կողմը, առանց որևէ լուրջ հիմնավորման, տապալեց ապրիլին Բուխարեստում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Ադրբեջանի նախագահի և ՀՀ նորընտիր նախագահի նախատեսվող հանդիպումը:

«Մենք համաձայն ենք Մինսկի Խմբի համանախագահների հետ և հույս ենք հայտնում, որ այս քայլը և Ազիմովի արտահայտած տեսակետը Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության դիրքորոշումը չեն արտացոլում», - ասել է Բալայանը։

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանագախահ Մեթյու Բրայզան չի կարծում, որ ԵԱՀԿ ՄԽ միջնորդական առաքելության դադարեցման մասին Ադրբեջանի հայցն արտացոլում է երկրի դիրքորոշումը՝ ամենաբարձր մակարդակով։ Ինչպես հաղորդում են ռուսակաան ԶԼՄ-ները, մեկնաբանելով տեղեկատվությունն այն մասին, որ Ադրբեջանը ԵԱՀԿ քարտուղարություն է ներկայացրել ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մինսկի խմբի միջնորդական առաքելության դադերացման մասին հայց՝ Բրայզան կասկած է հայտնել, որ այդ հայցն արտացոլում է Ադրբեջանի կառավարության դիրքորոշումը՝ ամենաբարձր մակարդակով։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: