482.25
+0.32
566.07
-3.09
8.39
+0.02
+11
Եղանակը Երևանում
Հայ
«Օրինաց երկիր» կուսակցությունն անհնար է համարում Տեր-Պետրոսյանի հետ համագործակցությունը
17:36
27 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ ընդդիմության հետ «Օրինաց երկիր» («ՕԵ») կուսակցության համագործակցությունն անհնար կլիներ, հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Օրինաց երկիր» խորհրդարանական խմբակցության քարտուղար Հեղինե Բիշարյանը։

«Խոսք անգամ չի կարող գնալ այնպիսի մարդու հետ համագործակցության մասին, ով ինքն իրեն հայտարարում է հաղթող նախագահական ընտրություններին՝ իբր-թե հավաքելով 65 տոկոս, այնուհետև հայտարարում է մնացածներին՝ ինչ ուզում եք արեք , - ընդգծեց նա։

Հայաստանում փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններին ընտրողների ձայների 52,82 տոկոսով հաղթանակ է տարել գործող վարչապետ Սերժ Սարգսյանը։ Տեր-Պետրոսյանը հավաքել է ձայների 21,5 տոկոսը, «Օրինաց Երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը՝ 17,7 տոկոս։

Բիշարյանը նաև դատարապարտել է մայրաքաղաքում մարտի 1-2-ի անկարգությունների պատասխանատվությունը «ՕԵ» և նրա առաջնորդ Արթուր Բաղդասարյանի վրա բարդելու՝ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների փորձերը։ «Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ Հայաստանի ընդդիմությունն ինքն է մեղավոր անկարգությունների մեջ», - համոզված է Բիշարյանը։

ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ հայկական ընդդիմության կողմից փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում անցկացվող ցույցերը մարտի 1-2-ը վերածվել են անկարգությունների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ բախումների։ Այս ամենի հետևանքով զոհվել է մեկ ոստիկան և յոթ քաղաքացի, շուրջ 265 մարդ ստացել են վնասվածքներ։

Միաժամանակ Բիշարյանը ընդգծեց, որ «Օրինաց երկիրը» դատական հայցով կդիմի այն քաղաքական գործիչների և ԶԼՄ-ների դեմ, ովքեր կտարածեն ակնհայտ սուտ կամ վիրավորական տեղեկատվություն կուսակցության և դրա գործունեության մասին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: