486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
-1
Եղանակը Երևանում
Հայ
Արոնյանը վաղաժամ հաղթել է «Ամբեր 2008» մրցախաղում
13:53
27 Մարտի 2008

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը վաղաժամ դարձել է Ֆրանսիայի Նիցցա քաղաքում անցկացվող «Ամբեր-2008» 17-րդ շախմատային մրցախաղի հաղթողը։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հանրապետության շախմատի ֆեդերացիայից, չորեքշաբթի 10-րդ փուլում Արոնյանը ռուս Վլադիմիր Կրամնիկի հետ ոչ-ոքի ավարտեց մեկ «կույր» և մեկ «արագ» խաղերը։

Իններորդ փուլի արդյունքներով, Արոնյանի հաշվին կա 13,5 միավոր։ Հայ գրոսմայստերը 2,5 միավորով պահպանել է առավելությունը մոտակա մրցակիցներ Վեսելին Տոպոլովի՝ Բուլղարիա, Վլադիմիր Կրամնիկի՝ Ռուսաստան, Պետեր Լեկոյի՝ Հունգարիա, նկատմամբ, ովքեր հավաքել են 11-ական միավոր։

Շախմատային մրցախաղի ավարտին մնացել է  մեկ փուլ։

Մրցախաղի աղյուսակը շարունակում են՝ Վիշվանաթան Անանդը՝ Հնդկաստան, Ալեքսանդր Մորոզևիչը՝ Ռուսաստան և Վասիլի Իվանչուկը՝ Ուկրաինա, ովքեր հավաքել են 10 միավոր։

Եվս մեկ ուկրաինացի շախմատիստի՝ Սերգեյ Կարյակինի, հաշվին կա 8,5 միավոր։ Մրցախաղի աղյուսակը 8 միավորով եզրափակում են Բորիս Գելֆանդը՝ Իսրայել, Շահրիար Մամեդյարովը՝ Ադրբեջան և Լյուկ Վան Բելին՝ Նիդեռլանդներ։

Ամբեր 2008 17-րդ միջազգային շախմատային միցախաղն անցկացվում է Նիցցայում՝ 2008 թ. մարտի 15-27-ը։

Գրոսմայստերները մրցում են «կույր» և «արագ» խաղերում՝ կարճեցված վերահսկումով՝ 25-ական րոպե + 10 վայրկյան՝ յուրաքանչյուր արված քայլի համար, ամեն փուլում տարբեր գույնի խաղաքարերով երկուական պարտիա խաղալով։

Մրցանակային ընդհանուր ֆոնդը 216 հազար եվրո է։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։