484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի իրավապահ մարմինները փնտրում են Երևանի անկարգությունների ժամանակ վիրավորված և հիվանդանոցներից փախուստի դիմած անձանց
10:32
27 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի իրավապահ մարմինները փնտրում են Երևանի անկարգությունների ժամանակ վիրավորված և հիվանդանոցներից փախուստի դիմած 14 անձանց։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որի արդյունքում նախագահի հրամանագրով, մարտի 1-ից Երևանում արտակարգ դրություն էր մտցվել։

«Նախաքննչական մարմինները միջոցներ են ձեռնարկել` այդ մարդկանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ՝ նպատակ ունենալով պարզել նրանց կողմից իրենց մասին սուտ տեղեկություն տալու, բուժհաստատությունից փախուստի դիմելու, ինչպես նաև նրանց վիրավորվելու հանգամանքները»,- չորեքշաբէի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։

Հաղորդարգրության մեջ ասվում է, որ մարտի 1-ին առավոտյան Ազատության հրապարակում, այնուհետև Ֆրանսիայի դեսպանատանը հարող տարածքում օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպված հանրահավաքների ժամանակ տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետևանքով՝ զուգորդված սպանություններով, կողոպուտով,  բռնություններով, մահացել է  8 անձ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել 210 ոստիկան և  զինծառայող, 55 քաղաքացիական անձ:

Մարմնական վնասվածքներ ստացած 210 ոստիկաններից և զինծառայողներից 134 –ը  ստացել են բեկորային և հրազենային  վնասվածքներ, 10-ը թունավորվել են գազերից, 6-ը ստացել սալջարդեր: Մարմնական վնասվածքներ ստացած 55 անձանցից 15-ը ստացել են բեկորային և հրազենային վնասվածքներ, որոնցից 5-ը՝ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո հիվանդանոցից դիմել են փախուստի:

«Ընդհանուր առմամբ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո հիվանդանոցներից փախուստի է  դիմել և իրենց ինքնության, բնակության վայրի վերաբերյալ կեղծ տվյալներ են ներկայացրել 14 անձ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Զանգվածային անկարգությունների ժամանակ մահացած 8 անձանցից 1-ը մահացել է նռնակի պայթյունից, 3-ը՝ կիրառված հատուկ միջոցների հետևանքով, 4-ը՝ ստացած հրազենային վնասվածքներից:

Նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական համալիր փորձաքննություններ, որոնց կատարմանը մասնակցելու համար ՀՀ գլխավոր դատախազն առաջարկել է ՄԱԿ և ԵԱՀԿ երեւանյան գրասենյակներին՝ ներգրավել իրենց մասնագետներին: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։