484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը և Վիետնամը մտադիր են ակտիվացնել տնտեսական կապերը
17:40
26 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը և Հայաստանում Վիետնամի նորանշանակ դեսպան Բույ Դին Զինը Երևանում չորեքշաբթի հանդիպման ժամանակ հայտարարել են տնտեսական համագործակցությունն ամրապնդելու և խորացնելու մտադրության մասին։

«Հայաստանի և Վիետնամի միջև տնտեսական կապերն ու ապրանքաշրջանառության ներկայիս ծավալները Սերժ Սարգսյանն ու Բույ Դին Զինը համարել են անբավարար և համոզվածություն հայտնել, որ ակտիվ ու շահագրգիռ աշխատելու դեպքում կարելի է գտնել փոխադարձ տնտեսական շահեր և համագործակցության բազմաթիվ ոլորտներ` տնտեսական հարաբերությունները ևս քաղաքականի մակարդակին բարձրացնելու նպատակով»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին կառավարության մամուլի ծառայությունից:

Հանդիպման ժամանակ զրուցակիցներն արտահայտվել են երկու երկրների միջև քաղաքական ամուր կապերը տնտեսական փոխշահավետ համագործակցությամբ ավելի ամրապնդելու և խորացնելու օգտին։

«Մենք շատ մեծ նշանակություն ենք տալիս Հարավ-արևելյան երկրների հետ համագործակցությանը և հուսով եմ, որ Ձեր նշանակումով հայ-վիետնամական հարաբերություններն ավելի կամրապնդվեն»,-դեսպան  Բույ Դին Զինի հետ հանդիպմանն ասել է Սերժ Սարգսյանը:

Վարչապետ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին` պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և շնորհակալություն է հայտնել` ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով Վիետնամի նախագահ Նգուեն Մին Չիետի հղած շնորհավորանքի ու բարեմաղթանքների համար:

Վիետնամի դեսպանն իր հերթին ՀՀ վարչապետին ներկայացրել է իր երկրի վերջին տարիների տնտեսական զարգացման դինամիկան՝ նշելով, որ քաղաքական կայուն իրավիճակում Վիետնամը վստահորեն զարգացնում է տնտեսությունը և այսօր ինչպես զբոսաշրջության, այնպես էլ օտարերկրյա ներդրումների համար այն ապահով ու հուսալի երկիր է:

Հանդիպման ավարտին Վիետնամի դեսպանը մեկ անգամ ևս իր երկրի իշխանությունների և ժողովրդի կողմից շնորհավորել է Սերժ Սարգսյանին` ՀՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություն:

ԿԸՀ վերջնական տվյալների համաձայն, փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքներով, ՀՀ նախագահ է ընտրվել գործող վարչապետ Սերժ Սարգսյանը, որը հավաքել է ձայների 52,82 տոկոսը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: