484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նախագահը պատվավոր կոչումներ է շնորհել արվեստի և մշակույթի գործիչներին
16:57
26 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Մարտի 27-ին նշվող Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մարտի 26-ի հրամանագրով արվեստի և մշակույթի մի խումբ գործիչների շնորհվել են  Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ:

Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ղեկավարի մամուլի ծառայությունից, Ժողովրդական արտիստի պատվավոր կոչման են արժանացել Կիմ Երիցյանը (Երևանի Հր. Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան), Իրինա Մարչենկոն (Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհի), Ռոզա Մխիթարյանը (Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի), Ռաֆայել Ջրբաշյանը (ռեժիսոր, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր)։

Վաստակավոր արտիստի պատվավոր կոչման են արժանացել Գեորգի Ամիրագովը (Երևանի երիտասարդական կամերային թատրոնի դերասան, ռեժիսոր), Ռազմիկ Խոսրոևը (Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան),

Լուսինե Կիրակոսյանը (Երևանի Հր.Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի), Դավիթ Հակոբյանը (Երևանի «Համազգային» պետական թատրոնի դերասան, ռեժիսոր), Ալիս Հեքիմբաշյանը (Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմադրիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս), Մարիամ Ղազարյանը (Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի), Արա Մաթևոսյանը (Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան), Սիլվա Յուզբաշյանը (Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի մենակատար, ասմունքող), Կարեն Ջանգիրովը (Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան)։

Երկրի նախագահի հրամանով` վաստակավոր նկարչի պատվավոր կոչման է արժանացել Մարտիրոս Բադալյանը՝ Երևանի խամաճիկների պետական թատրոնի գլխավոր նկարիչ։ Իսկ Արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչման են արժանացել Վրեժ Հակոբյանը՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի տեղակալ, Լարիսա Մանգասարովան՝ Հ.Թումանյանի անվան տիկնիկային պետական թատրոնի բեմադրիչ, Արզաս Ոսկանյանը՝ կոմպոզիտոր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ազգային նվագարանների և հայ երգեցողության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, ինչպես նաև բեմադրիչ Վիգեն Ստեփանյանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: