478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+32
Եղանակը Երևանում
Հայ
Կոալիցիայի ստեղծումը Հայաստանում կուտակված խնդիրները չի լուծի. փորձագետ
16:40
26 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում նոր կառավարական կոալիցիայի ձևավորումը Հայաստանում կուտակված խնդիրները չի լուծի, հայտարարեց քաղաքագիտության դոկտոր Լևոն Շիրինյանը։

«Նոր կոալիցիայի ստեղծումը երկրում ստեղծված դժվարին իրավիճակը լուծելու իրադրային փորձ է, իսկ իրադրային լուծումները երկարաժամկետ հեռանկարով չեն աշխատի»,- նշեց քաղաքագետը չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։

Մարտի 21-ին Հայաստանում ձևավորվել է նոր իշխող կոալիցիա, որտեղ մտել են ՀՀԿ-ն, «Բարգավաճ Հայաստանը», «Օրինաց երկիրն» ու ՀՅԴ-ն։

Շիրինյանի խոսքերով, երկրում կուտակված խնդիրները համակարգային լուծում են պահանջում՝ գլոբալ բարեփոխումների ճանապարհով, որոնց կարիք ունեն Հայաստանի կյանքի բոլոր ոլորտները, այդ թվում նաև պետական համակարգը։

«Հայաստանը վարչապետի ինստիտուտի կարիք չունի։ Մեզ մոտ գործող նախագահի աշխատակազմը թույլ է տալիս մեզ կառավարվել առանց վարչապետի, ինչպես ԱՄՆ-ում։ Արդեն ավելի քան 200 տարի Ամերիկայի քաղաքական համակարգն աշխատում է առանց խաթարումների, իսկ ճգնաժամերը հեշտությամբ հաղթահարվում են»,- նշեց նա։

Շիրինյանը նաև ընդգծեց, որ Հայաստանում հետընտրական ճգնաժամի հնարավոր բացասական հետևանքներից մեկը կարող է լինել պետության արտաքին քաղաքականության ուղու փոփոխությունը՝ ռուսամետ ուղղության խորացմամբ։

«Հայաստանը պետք է ծրագրի իր արտաքին քաղաքականությունը՝ ջանալով հավասարակշռել Իրանի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Ռուսատանի վեկտորները և չհակվել դրանցից որևէ մեկին։ Մենք պետք է իսկապես կոմպլեմենտար քաղաքականություն վարենք՝ որպես առաջնային պահպանելով հայ-ռուսական հարաբերությունների զարգացումը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: