481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+18
Եղանակը Երևանում
Հայ
Ժողովրդի աջակցությունը վայելող Հայաստանի կուսակցությունները պետք է իրենց ծրագրերն իրականացնելու հնարավորություն ունենան
15:57
26 Մարտի 2008

Հայաստանի նախագահական ընտրություններում մեծ քանակությամբ ձայներ ստացած քաղաքական ուժերը պետք է իրենց նախընտրական խոստումներն իրագործելու հնարավորություն ունենան, կարծում է իշխող՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Գալուստ Սահակյանը։

«Շատ կարևոր է, որ իշխող կուսակցությունը (ՀՀԿ-«Նովոստի-Արմենիա) միայն իր սեփական շահերով չառաջնորդվի, այլ ուրիշ քաղաքական ուժերի հետ համատեղ փորձի լուծել երկրի առաջ ծառացած խնդիրները»,- չորեքշաբթի լրագրողներին ասաց  Սահակյանը՝ նշելով, որ հատկապես այս նպատակով էլ ստեղծվել է նոր իշխող կոալիցիան։

Մարտի 21-ին Հայաստանում ձևավորվել է նոր իշխող կոալիցիա, որում, բացի 2007թ. խորհրդարանական ընտրություններից հետո կոալիցիա կազմած ՀՀԿ-ից և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից, մտել են նաև «Օրինաց երկիրն» ու ՀՅԴ-ն։

ԿԸՀ վերջնական արդյունքներերի համաձայն, փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքում Հայաստանի  նախագահ է ընտրվել գործող վարչապետ Սերժ Սարգսյանը՝ հավաքելով ընտրողների ձայների 52,82 տոկոսը։ Հայաստանի խորհրդարանի նախկին նախագահ, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը հավաքել է ձայների 17,7 տոկոսը, իսկ Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը հավաքել է ընտրողների ձայների 7 տոկոսը։

«Կոալիցիա մտնելով՝ յուրաքանչյուր կուսակցություն իր վրա բավականին լուրջ պարտավորություններ է վերցրել, որը համապատասխան ռեսուրսների առկայություն է պահանջում։ Դրա համար էլ, բնականաբար, կոալիցիա մտած յուրաքանչյուր կուսակցություն երկիրը կառավարելու որոշակի լծակներ կստանա»,-ասաց Սահակյանը։

Ընդ որում նա նշեց, որ կառավարության ձևավորման ժամանակ այս կամ այն կուսակցությանը կոնկրետ պորտֆելներ չի ստանա, ինչպես դա նախկինում էր։

«Կոալիցոն կառավարություն ձևավորելու նախկին մեխանիզմը հաճախ խնդիրներ էր առաջացնում և բերում էր դժգոհության՝ նշանակված պաշտոնյաների աշխատանքից։ Այդ պատճառով էլ մենք կքննարկենք ավելի հաջող և համապատասխան թեկնածուների՝ յուրաքանչյուր առանձին պաշտոնի համար»,-ասաց Սահակյանը։

Նա նաև նշեց, որ Կառավարության աշխատանքում հնարավոր է ներգրավվեն նաև  արտախորհրդարանական ուժերը, եթե այդպիսի որոշումն առավել ձեռնտու կլինի երկրի զարգացման համար։

«Մինչև նախագահական ընտրությունները կոալիցիա արդեն կար, բայց դա ամրոց չէ, որին մոտենալն անհնար է։ Վերջին հաշվով, մարդիկ ձայն են տվել ոչ միայն կոնկրետ թեկնածուին, այլև ծրագրին ու քաղաքական ուժին։ Ամեն դեպքում, մենք չենք ստեղծել նոր կոալիցիա, այլ ընդլայնել ենք նախկինը»,-ասաց Սահակյանը։

Առաջին անգամ իշխող կոալիցիա Հայաստանում ձևավորվել էր  2003 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո, նրա մեջ մտել էին ՀՀԿ-ն, «Օրինաց երկիրը» և ՀՅԴ-ն։

2007 թվականի հունիսին ՀՀԿ-ն և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մայիսի խորհրդարանական ընտրություններից հետո կոալիցիա կազմելու համաձայնագիր էին ստորագրել, որն իր հերթին ՀՅԴ-ի հետ համագործակցելու պայմանագիր էր ստորագրել, սակայն այս տարվա մարտին կոալիցիայի ձևաչափը փոխվել է։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: