485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայ պատգամավորն առաջարկում է մեկ տարուց անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ
18:15
25 Մարտի 2008

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վիկտոր Դալաքյանն առաջարկում է նորընտիր նախագահին՝ մեկ տարուց անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ հանրապետությունում ստեղծված քաղաքական ճգնաժամը հաղթահարելու նպատակով։

ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ հայկական ընդդիմության կողմից փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում անցկացվող ցույցերը մարտի 1-2-ը վերածվել են անկարգությունների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ բախումների։ Այս ամենի հետևանքով զոհվել է մեկ ոստիկան և յոթ քաղաքացի, շուրջ 265 մարդ ստացել են վնասվածքներ։

«Երկրում իրավիճակի նորմալացման համար անհրաժեշտ է սկսել արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստում, առավել ևս որ ՀՀ գործող Սահմանադրության համաձայն՝ իշխանությունը կենտրոնացված է հենց խորհրդարանում», - ասաց նա երեքշաբթի Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

Խորհրդարանականն առաջարկեց մինչև ընտրությունները փոփոխություններ մտցնել ՀՀ Ընտրական օրենսգրքի մեջ, որոնք թույլ կտային անցնել ընտրությունների 100 տոկոսանոց համամասնական համակարգի, ինչը կնպաստի քաղաքական կուսակցությունների և դաշտի կայացմանը։

Դալաքյանը նաև մատնանշեց տարբեր կուսակցություններից՝ ինչպես ընդդիմադիր, այնպես էլ իշխանամետ ընտրական հանձնաժողովների անդամների համամասնական հարաբերակցության օրենսդրական ապահովման անհրաժեշտությունը։

Հայ պատգամավորը նաև առաջարկում է բարեփոխել Սահամանադրությունը, մասնավորապես մարզպետի պաշտոնները դարձնել ընտրովի ։

 Նա նաև առաջարկեց անցնել պետկառավարման խորհրդարանական համակարգի։

Հերթական խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի են ունեցել 2007 թ.-ի մայիսին։ Ընտրությունների արդյունքներով՝ իշխող Հանրապետական կուսակցությունը ստացել է բացարձակ մեծամասնություն խորհրդարանում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։