486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Բացասական ընտրազանգվածը որոշիչ դեր է խաղացել ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ
16:30
25 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ որոշիչ դեր են խաղացել բացասական ընտրազանգվածի ձայները, կարծում է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վիկտոր Դալաքյանը։

«Փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների ժամանակ ընտրողները իրենց ձայները տալիս էին ոչ թե կոնկրետ թեկնածուի «կողմ», այլ նրանց «դեմ»։ Այսպիսով, գործող իշխանություններից դժգոհ ընտրողները հիմնականում քվեարկում էին Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին (ՀՀ նախկին նախագահ, ընդդիմության առաջնորդ – «Նովոստի-Արմենիա»), իսկ վերջինիս իշխանության գալուն դեմ հանդես եկողները՝ վարչապետ Սերժ Սարգսյանի օգտին», - ասաց նա երեքշաբթի։

Դալաքյանի խոսքերով, բացասական ընտրազանգվածի որոշակի մասը քվեարկել է ՀԴՅ-ից թեկնածու Վահան Հովհաննիսյանի և «Օրինաց Երկիր» կուսակցության առաջնորդ, խորհրդարանի նախկին խոսնակ Արթուր Բաղդասարյանի օգտին։

Նա նշեց, որ Տեր-Պետրոսյանին հաջողվել է գեներացնել ընտրողների դժգոհությունը՝ ավելացնելով, որ անհրաժեշտ է ուսումնասիրել, թե ինչ պատճառով շուրջ 350 հազ. ընտրողներ իրենց ձայները տվել են ՀՀ առաջին նախագահի օգտին։

ՀՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ-ի վերջնական տվյալների համաձայն՝ 52,82 տոկոսով ՀՀ նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը։ Ընտրողների ձայների թվով 21,5 տոկոսով երկրորդ տեղում է ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, այնուհետև գալիս են «Օրինաց Երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը՝ 17,7 տոկոս, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը՝ 6,2 տոկոս։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։