484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
«Արտավազդ 2008» թատերական մրցանակի հանձնումը տեղի կունենա մարտի 27-ին Երևանում
13:53
25 Մարտի 2008

«Արտավազդ 2008» ամենամյա հեղինակավոր ազգային թատերական մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Երևանում մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը։

«Մենք հնարավոր ամեն ինչ կանենք, որպեսզի այս տարի արարողությունն իսկական տոնի վերածվի»,- երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը։ Նա միաժամանակ խուսափեց արարողության մանրամասները հայտնելուց՝ ասելով միայն, որ հայ թատերասերներին շատ անակնկալներ են սպասում։

Նրա խոսքերով, 2008 թվականին թատերական մրցանակը կտրվի հետևյալ անվանակարգերում՝ լավագույն դերասան և դերասանուհի, լավագույն երիտասարդ դերասան և դերասանուհի, երկրորդական դերի լավագույն դերասան և դերասանուհի, լավագույն երիտասարդ ռեժիսոր, լավագույն բեմադրություն, լավագույն պիես, լավագույն երաժշտություն, լավագույն սցենարական աշխատանք։ Բացի այդ, հատուկ մրցանակ է նախատեսվում՝ «Ազգային թատրոնի զարգացման գործում ունեցած ավանդի համար»։

Ղազանչյանն ավելացրեց, որ այս տարին կտարբերվի՝ ներկայացված անվանակարգերի հաղթողների ընտրության նոր կարգով։ «Հանձնաժողովի անդամները հատուկ թերթիկներում անանուն կերպով կնշեն հաղթողներին»,-հստակեցրեց նա։

«Արտավազդ 2008» մրցանակի հավակնորդներին ընտրել է յոթհոգանոց հատուկ հանձնաժողովը, որի կազմը հաստատվել է Թատերական գործիչների միության կողմից։

Ղազանչյանի խոսքերով, կազմակերպչական կոմիտեի քարտուղարը ձայները կհաշվի արարողությունը սկսելուց ընդամենը երկու ժամ առաջ, որպեսզի ապահովվի անաչառությունը։

Դրա հետ մեկտեղ, Թատերական գործիչների միության ղեկավարը նշեց, որ վերջին տարիներին Հայաստանում ազգային թատրոնն ակտիվորեն զարգանում է։ «Վերջին շրջանում ես շատ արժանի գործեր եմ նկատում, որոնց հանդիսատեսը պետք է ծանոթանա»,- ընդգծեց նա։

2007 թ. լավագույն դերասան է ճանաչվել Արմեն Մարությանը, լավագույն դերասանուհի՝ Սաթենիկ Հախնազարյանը։ Լավագույն բեմադրություն է ճանաչվել «Ի զեն» պիեսը։

«Արտավազդ» մրցանակը անվանվել է հայկական ազգային թատրոնի հիմնադիրներից մեկը համարվող Հայաստանի թագավոր Արտավազդ երկրորդի (I դար) պատվին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: