485.33
+0.37
572.16
-1.31
8.2
-0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ «ԱՄԻ Նովոստի–Արմենիա». երկու տարի վերագործարկումից հետո. ի՞նչ է արվել և դեռ ի՞նչ ենք ուզում անել
Հայաստանի հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անձնական արխիվը փոխանցվել է հանրապետության Ազգային արխիվ
13:01
25 Մարտի 2008

Հայաստանի հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անձնական արխիվից փաստաթղթեր են փոխանցվել հանրապետության Ազգային արխիվի պահպանությանը։

Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջնորդ և 2000-2007թթ.  հանրապետության կառավարության ղեկավար Անդրանիկ Մարգարյանը հանկարծամահ է եղել 2007 թ. մարտի 25-ին՝ սրտի հանկարծակի կանգից՝ 56 տարեկան հասակում։

Արխիվի պահպանությանն է հանձնվել 34 փաստաթուղթ, մասնավորապես, Անդրանիկ Մարգարյանի մասին և նրա հեղինակային հոդվածները, ինչպես նաև նրա հետ հարցազրույցները, վարչապետի ելույթները, ուրիշների հետ համահեղինակած նրա գրքերը, Հայաստանում ՀՀԿ գործունեության հաշվետվությունները և լուսանկարներ։

Ինչպես տեղեկացրեց Հայաստանի Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, փաստաթղթերը հանձնվել են կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Մերի Հարությունյանի և Մարգարյանի ընտանիքի անդամների նախաձեռնությամբ։

«Երեկ փոխանցված փաստաթղթերը լրացվել են ՀՀ նախագահի աշխատակազմից և  կառավարության աշխատակազմից ստացված նյութերով, մասնավորապես, Անդրանիկ Մարգարյանին Հայաստանի վարչապետ նշանակելու հրամանը, ինչպես նաև պաշտոնական լուսանկարների արխիվը»,-հայտնեց Վիրաբյանը։

Նա հույս հայտնեց, որ փոխանցված նյութերը Անդրանիկ Մարգարյանին նվիրված ընդարձակ արխիվի ձևավորման առաջին քայլը կլինեն։

Վիրաբյանը հիշեցրեց, որ ներկա պահին Հայաստանի Ազգային արխիվում պահվում է 3,5 մլն արխիվային գործ, ինչը կազմում է 350 մլն. արխիվային փաստաթուղթ՝ բաժանած 1706 ֆոնդի։

Փաստաթղթերի արխիվացումն իրականացվում է 19-րդ դարից, իսկ Անդրանիկ Մարգարյանի անձնական արխիվը 2008թ. բացված առաջին արխիվային ֆոնդը դարձավ։

Ֆոնդում պահպանվում են այնպիսի կարևոր գործիչների անձնական արխիվները, ինչպիսիք են Ալեքսանդր Մյասնիկյանը, Սահակ Տեր-Գաբրիելյանը, Անտոն Քոչինյանը, ինչպես նաև զորավար մարշալ Հովհաննես Բաղրամյանը, ծովակալ  Հովհաննես Իսակովը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։
20:26
27 Նոյեմբերի 2017
Հանրապետության քաղաքացիները կզգան Հայաստան–ԵՄ համաձայնագրի օգուտը. Սվիտալսկի
Հայաստանի քաղաքացիները ժամանակի ընթացքում կզգան Հայաստան–Եվրամիություն համաձայնագրի օգուտը։