484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
+5
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ինտեգրացիոն գործընթացները Ռուսաստանի հետ արագացված տեմպերով կաճեն. ՀՀ ԿԲ ղեկավար
20:06
24 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ինտեգրացիոն գործընթացները Ռուսաստանի հետ արագացված տեմպերով կաճեն։ Այս մասին «Ռոսիյսկայա գազետային» տված հարցազրույցում հայտնել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Ինչպես  նշեց ԿԲ ղեկավարը, ժամանակակից տնտեսության կարևոր պահերից են ժամանակի և վստահության գործոնները, և եթե կա փոխըմբռնում, ապա տնտեսական կապերն արագ են հաստատվում։

«Ազգային մտածողությունը, ավանդույթները, լայնածավալ մշակութային շերտը  միշտ միավորել են Հայաստանը և Ռուսաստանը՝ հզոր խթան դառնալով նոր գործնական հարաբերությունների ի հայտ գալու համար»,-կարծում է Սարգսյանը։

Ընդ որում նա նշեց, որ Եվրոպայի և Ամերիկայի հետ ավելի դժվար է՝ նոր տնտեսական հարաբերությունների հաստատման համար ժամանակ է պետք, իսկ ժամանակը ոսկի է։

«Ինտեգրացիոն գործընթացները Ռուսաստանի հետ առաջ կանցնեն մյուս երկրների հետ ինտեգրացիոն գործընթացներից»,- կարծում է ԿԲ ղեկավարը։

Ինչպես նշեց Սարգսյանը, նախկինում Հայաստանի տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ 2-3 քայլով հետ էին քաղաքական հարաբերություններից, սակայն վերջին երեք տարիների ընթացքում կողմերը ակտիվորեն լրացնում են բաց թողածը։

«Հայկական և ռուսական կառավարությունների համար առաջնային են նոր ճյուղերը, ուղղորդումը դեպի գիտատար տնտեսություն, բարձր տեխնոլոգիաներ։ Դա խթան կլինի մեր տնտեսությունների հետագա ինտեգրմանը»,-ասել է Սարգսյանը։

Ռուսաստանի և Հայաստանի միջև արտաքին ապրանքաշրջանառությունը 2007թ. աճել է 65 տոկոսով և կազմել է 704,1 միլիոն դոլար։ Ընդ որում, Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալը կազմել է 201,8 միլիոն դոլար՝ Հայաստանի ողջ արտահանման 17,4 տոկոսը, որը 2006 թվականի համեմատ աճել է 66,5 տոկոսով

Հայաստան ներկրած ռուսական ապրանքների ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 502,3 միլիոն դոլար՝ աճելով 65,1 տոկոսով։ Միաժամանակ, ՌԴ տարածքից ներկրման ծավալն ամբողջությամբ կազմել է 570,5 միլիոն դոլար՝ 56,4 տոկոս աճ կամ ներկրման ամբողջ ծավալի 17,4 տոկոսը։

Ինչպես վկայում են վիճակագրական տվյալները, 2007 թ. ՌԴ-ին բաժին է ընկել  Հայաստանի ամբողջ արտաքին ապրանքաշրջանառության 15,9 տոկոսը, ինչը ամենաբարձր ցուցանիշն է այլ երկրների՝ Հայաստանի մյուս առևտրային գործընկերների համեմատ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։