482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-7
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-ռուսական տնտեսական համագործակցությունը դինամիկ կերպով զարգանում է, կարծում են Սարգսյանը և Մեդվեդևը
19:30
24 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /Նովոստի-Արմենիա/.  Հայաստանի և Ռուսաստանի նորընտիր նախագահներ Սերժ Սարգսյանը և Դմիտրի Մեդվեդևը երկուշաբթի Կրեմլում հանդիպման ժամանակ բավարարվածություն են հայտնել երկկողմ տնտեսական համագործակցության ներկա մակարդակից։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանի կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Սարգսյանն ու Մեդվեդևն ընդգծել են, որ  երկու երկրների տնտեսական համագործակցությունը դինամիկ զարգանում է։

«Ռուսաստանը վստահորեն առաջին տեղն է զբաղեցնում Հայաստանի  առևտրատնտեսական գործընկերների շարքում, ինչին մեծապես նպաստում է նաև Տնտեսական համագործակցության  հարցերով  հայ-ռուսական միջկառավարական  հանձնաժողովի  ակտիվ  աշխատանքը»,- կարծում են երկու երկրների նախագահները:

Հանդիպման ընթացքում Դմիտրի Մեդվեդևը Սերժ Սարգսյանին` ՀՀ  նախագահի պաշտոնն ստանձնելուց  հետո, հրավիրել է մասնակցելու  Սանկտ-Պետերբուրգում  հունիսի  6-8-ը  կայանալիք  Տնտեսական համաժողովին։

Ռուսաստանի և Հայաստանի միջև արտաքին ապրանքաշրջանառությունը 2007թ. աճել է 65 տոկոսով և կազմել է 704,1 միլիոն դոլար։ Ընդ որում, Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալը կազմել է 201,8 միլիոն դոլար՝ Հայաստանի ողջ արտահանման 17,4 տոկոսը, որը 2006 թվականի համեմատ աճել է 66,5 տոկոսով

Հայաստան ներկրած ռուսական ապրանքների ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 502,3 միլիոն դոլար՝ աճելով 65,1 տոկոսով։ Միաժամանակ, ՌԴ տարածքից ներկրման ծավալն ամբողջությամբ կազմել է 570,5 միլիոն դոլար՝ 56,4 տոկոս աճ կամ ներկրման ամբողջ ծավալի 17,4 տոկոսը։

Ինչպես վկայում են վիճակագրական տվյալները, 2007 թ. ՌԴ-ին բաժին է ընկել  Հայաստանի ամբողջ արտաքին ապրանքաշրջանառության 15,9 տոկոսը, ինչը ամենաբարձր ցուցանիշն է այլ երկրների՝ Հայաստանի մյուս առևտրային գործընկերների համեմատ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին: