480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+27
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանը և Հայաստանը ապագայում արդյունավետ համագործակցության հույս ունեն
18:56
24 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանը և Հայաստանը երկու երկրների նորընտիր նախագահների՝ պաշտոնները ստանձնելուց հետո երկկողմ արդյունավետ համագործակցության հույս ունեն։

«Ամենից առաջ ցանկանում եմ շնորհավորել Ձեզ՝ ընտրությունների արդյունքների կապակցությամբ։ Ես գիտեմ, որ Հայաստանում քաղաքական գործընթացները հեշտ չեն ընթանում։ Բայց մենք հույս ունենք, որ ինչպես էլ զարգանան Հայաստանի ներքաղաքական գործընթացները, այն ամենը, ինչ ձեռք է բերվել անցած տարիների ընթացքում երկկողմ հարաբերություններում կպահպանվի և կշարունակի զարգանալ ապագայում»,-ասաց Վլադիմիր Պուտինը՝ Կրեմլում ընդունելով Հայաստանի նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Մարտի 2-ի նախագահական ընտրություններում համազգային քվեարկությամբ Ռուսաստանի նախագահ է ընտրվել առաջին փոխվարչապետ Դմիտրի Մեդվեդևը, նրա երդման արարողությունը նշանակված է մայիսի 7-ին։

Հայաստանում անցկացված նախագահական ընտրությունների համաձայն, Հայաստանի նախագահ է դարձել Սերժ Սարգսյանը, ով պաշտոնին կանցնի ապրիլի 9-ին։ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահին՝ հրավերի և ջերմ շնորհավորանքների համար։

«Մենք միշտ զգացել ենք Ձեր օգնությունը նախընտրական գործընթացում... Ազնիվ լինեմ՝ մենք նախկինում երբեք այդքան միանշանակ մոտեցում չէինք զգացել»,- նշեց Հայաստանի նորընտիր նախագահը։

Նա իր հերթին շնորհավորեց Պուտինին՝ «հաջող նախընտրական քարոզարշավ անցկացնելու համար»։

«Մենք Մեդվեդևին գիտենք որպես Ձեր համախոհի, և Հայասատանը հուսով է, որ նրա՝ պաշտոնին անցնելուց հետո մեր հարաբերությունները կշարունակեն զարգանալ։ Մենք դրա կարիքն ունենք և կաշխատենք այդ ուղղությամբ»,-ավարտել է Սարգսյանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։