484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+13
Եղանակը Երևանում
Հայ
ԿԽՄԿ-ն առաջընթաց է արձանագրում Հայաստանում տուբերկուլյոզի դեմ պայքարում
18:41
24 Մարտի 2008

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն լուրջ առաջընթաց է արձանագրել Հայաստանում տուբերկուլյոզի դեմ պայքարում։

«Կարևոր առաջընթաց է կատարվել Հայաստանում, սակայն այդքանով չի կարելի բավարարվել, հատկապես երբ պետք է կանխարգելել դեղակայուն տուբերկուլոզի լայնամասշտաբ տարածումը»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը երկուշաբթի հայտնեց Հայաստանում ԿԽՄԿ «Առողջությունը կալանավայրերում» ծրագրի ղեկավար Սիլվիա Վյուստը։

ԿԽՄԿ-ն ավելի քան մեկ տասնամյակ պայքարում է տուբերկուլոզի դեմ Կովկասի, Կենտրոնական Ասիայի, Լատինական Ամերիկայի և Աֆրիկայի կալանավայրերում ՝ անմիջականորեն կամ էլ տեղական ծրագրերին աջակցելու միջոցով։ Հայաստանում ԿԽՄԿ-ն այլ միջազգային գործակալությունների հետ մեկտեղ աջակցում է Արդարադատության նախարարության և Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրին։

Հայաստանում կենսական պայմանների բարելավումը, վարակի հսկման միջոցառումների իրականացումը և հատուկ քանակակազմի նվազմանը հանգեցրած դատական բարեփոխումները նպաստել են կալանավայրերում տուբերկուլոզի տարածվածության զգալի նվազեցմանը։

Համատեղ գործունեության լավ օրինակ է կալանքից ազատված տուբերկուլոզով հիվանդ կալանավորների ուղեգրումը Հայկական կարմիր խաչի ընկերության տուբերկուլոզի ծրագիր, որն ուղղված է այս հիվանդության դեմ պայքարին։

Գլոբալ Հիմնադրամի կողմից ֆինանսավորվող <<ՀՀ տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի ուժեղացում>> ծրագրի շրջանակներում 2007թ. հունիսից ՀԿԽԸ առողջապահության բաժինն իրականացնում է <<Սոցիալական աջակցություն և կրթություն տուբերկուլոզով հիվանդներին>> բաղադրամասը: Ծրագրի շահառուներն այն տուբերկուլոզով հիվանդներն են, որոնք գտնվում են բուժման պահպանողական փուլում և, հիվանդանոցային բուժումից հետո,  դեղորայքը շարունակում են ընդունել տնային պայմաններում:

Ծրագրի հիմնական նպատակն է սոցիալական աջակցության և իրազեկության բարձրացման միջոցով խրախուսել տուբերկուլոզով հիվանդներին՝ ավարտին հասցնելու բուժումը: Այն իրականացվում է ՀՀ բոլոր մարզերում` տեղի հակատուբերկուլոզային ծառայությունների հետ սերտ համագործակցությամբ:

Ծրագրում ընդգրկված են 34 սոցիալական աշխատողներ, որոնք պարբերաբար այցելում են հիվանդներին, նրանց տրամադրում տեղեկատվություն հիվանդության պատճառների, փոխանցման ուղիների, նպաստող պայմանների, ախտանշանների, կանխարգելման միջոցառումների, հիգիենայի ու առողջ ապրելակերպի, ինչպես նաև  չընդհատվող բուժման կարևորության  մասին:

Շահառուներին ամիսը մեկ բաշխվում են սննդի և հիգիենիկ պարագաների ծանրոցներ: Տվյալ միջոցառումները կատարվում են տեղային հակատուբերկուլոզային դիսպանսերներից որպես խրախուսանք հիվանդին` ապահովելու բուժման շարունակականությունը և առանց ընդհատման օգտագործելու համապատասխան դեղորայք:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։