486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-8
Եղանակը Երևանում
Հայ
«Շինարարություն և վերանորոգում EXPO 2008» հինգերորդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը կբացվի ապրիլի 11-ին Երևանում
17:55
24 Մարտի 2008

 «Շինարարություն և վերանորոգում EXPO 2008»  հինգերորդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը տեղի կունենա 2008թ. ապրիլի 11-14-ը՝ Երևանում, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին միջոցառման կազմակերպիչ LOGOS EXPO Center-ից։

«Ցուցահանդեսը կողմնորոշված է դեպի ներդրողները և մասնագետները՝ շինարարության և վերանորոգման բնագավառներում։ Ցուցահանդեսի շրջանակներում անցկացվող բիզնես–հանդիպումները և կլոր սեղանները  իրական հեռանկարներ են ստեղծում մեր երկրում օտարերկրյա ներդրումների աճի համար, ինչպես նաև առանձնահատուկ հնարավորություն  ընձեռում տեղական շինարարական ընկերություններին՝ միջազգային համագործակցության և շուկայի ընդլայնման առումով»,- հաղորդեց գործակալության զրուցակիցը։

Ինչպես կարծում են կազմակերպիչները, «Շինարարություն և վերանորոգում EXPO 2008» ցուցահանդեսը հնարավորություն է տալիս ընկերություններին՝ ծանոթանալ ուրիշ երկների ձեռքբերումներին, ուսումնասիրել նրանց փորձը, ներկայացնել սեփական արտադրանքը, ինչպես նաև երկրում օտարերկրյա ներդրումների աճի, միջազգային համագործակցության և համաշխարհային շուկա ինտեգրվելու իրական հնարավորություն է ստեղծում։

Ցուցահանդեսի հիմնական թեմատիկ բաժիններն են՝ շինարարական տեխնոլոգիաներ և տրանսպորտային միջոցներ, շինարարական նյութեր, փայտյա և մետաղյա հավաքածուներ, անվտանգության համակարգեր, կերամիկա և քար, պատերի և առաստաղերի դեկոր, լույսի աշխարհ, ծածկեր և մեկուսիչներ, ջեռուցման և օդափոխման համակարգեր, լաքեր և ներկեր, դռներ և պատուհաններ, հատակի ծածկեր, անշարժ գույք, ինտերիերի և էքստերիերի դիզայն, վիտրաժներ, կահույք և աքսեսուարներ,  նախագծում, լողավազաններ և սանտեխնիկա։

Էքսպոզիցիայի նախատեսվող մակերեսը  900 քմ է, որտեղ կներկայացվեն ավելի քան 85 տեղական և արտասահմանյան ընկերություններ, շուկայում առաջնային դիրք զբաղեցնող ներդրող, շինարարական, խորհրդատվական, նախագծող կազմակերպություններ։

«Շինարարություն և վերանորոգում EXPO 2008»  ցուցահանդեսի կազմակերպիչը LOGOS EXPO Center –ն է՝ ՀՀ Առևտրի և տնտեսական զարգացման        նախարարության, ՀՀ քաղաքաշինության նախարարության, Արդյունաբերողների  և գործարարների (գործատուների) միության, Ճարտարապետների միության, Շինարարների միության, Երևանի քաղաքապետարանի և Զարգացման Հայկական գործակալություն պաշտոնական աջակցությամբ։

LOGOS EXPO Center Հայաստանում ցուցահանդեսներ կազմակերպող առաջին ընկերությունն է, որը գործում է 1999 թ.-ից։ Այն համարվում է առաջատար բազմաոլորտային, արտադրական, ազգային և միջազգային ցուցահանդեսների և կոնգրեսների կազմակերպման գործում ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։

Վերջին վեց տարիների ընթացքում LOGOS EXPO Center-ը կազմակերպել է ավելի քան 60 միջազգային ցուցահանդես Հայաստանում և նրա սահմաններից դուրս, որը ընդգրկում է տնտեսության տարբեր բնագավառներ։

Յուրաքանչյուր տարի LOGOS EXPO Center-ը անց է կացնում 10-12 մասնագիտական ցուցահանդեսներ, որոնք արտացոլում են տնտեսության դինամիկ զարգացումը։

Վերջին վեց տարիների ընթացքում ցուցահանդեսներին մասնակցել է շուրջ 1000 հայկական և արտասահմանյան կազմակերպություններ։ Ցուցահանդեսների այցելուների թիվը հասել է 40 հազարի։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: