478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի և Ռուսաստանի նորընտիր նախագահները պատրաստ են միջպետական համագործակցություն ծավալել
17:36
24 Մարտի 2008

Հայաստանի և Ռուսաստանի նորընտիր նախագահներ Սերժ Սարգսյանը և Դմիտրի Մեդվեդևը երկուշաբթի Կրեմլում հանդիպման ժամանակ լիարժեք ու բազմակողմանի միջպետական համագործակցություն ծավալելու պատրաստակամություն են հայտնել։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Սերժ Սարգսյանը Մոսկվայում է գտնվում՝ գործող նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով։

Կրեմլում  ողջունելով Սերժ Սարգսյանին` Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է  նրան՝ ՀՀ  նախագահական  ընտրություններում տարած  հաղթանակի կապակցությամբ: Նշելով,  որ սա  նոր  կարգավիճակում  Սերժ  Սարգսյանի առաջին  այցն է ՌԴ,  Մեդվեդևը հույս է  հայտնել, որ Հայաստանի նորընտիր նախագահի ղեկավարության ներքո ևս կշարունակվեն վերջին տարիներին ամուր հիմքերի վրա դրված հայ-ռուսական հարաբերությունները, և երկու երկրները կկարողանան լիարժեք ու բազմակողմանի համագործակցություն ծավալել ամենատարբեր ոլորտներում` ի նպաստ Հայաստանի և Ռուսաստանի, երկու երկրների ժողովուրդների:

Հայաստանի նախագահական ընտրությունները տեղի են ունեցել փետրվարի 19-ին, երկրի ԿԸՀ պաշտոնական տվյալներով, Սարգսյանը հավաքել է ընտրողների ձայների 52,82 տոկոսը։

Սերժ Սարգսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և փոխադարձաբար շնորհավորել Դմիտրի Մեդվեդևին` մարտի 2-ին կայացած ՌԴ նախագահական ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի և հաջող անցկացված ընտրությունների կապակցությամբ:

Ընդգծելով, որ Հայաստանում Մեդվեդևին ճանաչում են իբրև հմուտ քաղաքական և պետական գործչի, Սարգսյանը վստահություն է հայտնել, որ նրա կողմից ՌԴ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո ևս երկու պետությունների միջև համագործակցությունը կշարունակվի ռազմավարական գործընկերության նույն ոգով:

Հանդիպման ժամանակ  Սերժ  Սարգսյանը վերահաստատել է  Դմիտրի Մեդվեդևի այցի հրավերը Հայաստան` նրան հարմար ժամկետում, ինչը շնորհակալությամբ ընդունվել է: ՌԴ նորընտիր նախագահը նշել է, որ երկրի  ղեկավարի պաշտոնը ստանձնելուց  հետո   առաջիններից մեկը  կայցելի Հայաստան:

Սերժ Սարգսյանը և Դմիտրի Մեդվեդևը քննարկել  են երկկողմ հարաբերություններին  վերաբերող  հարցերի  լայն շրջանակ: Անդրադարձ է եղել նաև Հայաստանի ետընտրական զարգացումներին, ներքաղաքական իրավիճակին:

ՀՀ  վարչապետը շնորհակալություն է հայտնել ՌԴ  իշխանություններին` ընտրություններից  հետո Հայաստանի  համար դժվարին  օրերին  սատար լինելու, ըմբռնման և դժվարությունների հաղթահարման  գործում աջակցության համար:

Հայկական ընդդիմությունը, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, Երևանում անցկացնում էր հանրահավաքներ, որոնք վերածվեցին  անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների։

Հայաստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել՝ իշխանության բռնազավթմանն ու սահմանադրական կարգի խախտմանն ուղղված զանգվածային անկարգությունների փաստով, ձերբակալվել է 106 մարդ։

Սերժ Սարգսյանը և Դմիտրի Մեդվեդևը հանդիպման ժամանակ  քննարկել են  տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև տարբեր կազմակերպությունների, այդ թվում` ԱՊՀ-ի, Հավաքական  անվտանգության  պայմանագրի կազմակերպության, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և այլ կազմակերպությունների շրջանակներում  Հայաստանի և Ռուսաստանի  համագործակցությունը: .--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: