480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Դաշնակցություն կուսակցությունը դեմ է ազատագրված տարածքները Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ քննարկումներին
17:10
24 Մարտի 2008

Հայ հեղափոխական դաշնակցությունը  դեմ է Ղարաբաղի Պաշտպանության բանակի կողմից վերահսկվող տարածքները Ադրբեջանին հնարավոր հանձնման մասին Հայաստանում քննարկում անցկացնելուն, ասաց «Հայ դատի» կենտրոնական գրասենյակի և ՀՅԴ քաղաքական հարցերով տնօրեն Կիրո Մանոյանը։

«Առաջին հերթին, Հայաստանը իրավունք չունի տնօրինել Ղարաբաղի տարածքները, որն անկախ պետություն է։ Բայց եթե անգամ նման որոշում կայացվի, մենք պետք է հնարավարություն ունենանք խաչընդոտել դրան»,-ասաց Մանոյանը երկուշաբթի Երևանում՝ Ղարաբաղյան շարժման 20-ամյակին նվիրված գիտաժողովի ժամանակ։

«Հայ դատի» կենտրոնական գրասենյակի տնօրենը նշեց, որ նման որոշումների ընդունումը պահանջում է հանրաքվեի անցկացում, որը կարտահայտի հայ ժողովրդի կարծիքը։

«Ցավոք, Հայաստանի շատ քաղաքական գործիչներ խոսում են տարածքների հնարավոր հանձնման և նման բանակցությունների անցկացման հնարավորության  մասին, ինչը զգալիորեն թուլացնում է մեր դիրքերը։ Իրականում մենք պետք է այնպես անենք, որ Ադրբեջանը մեզանից ոչ մի տարածքներ չկարողանա պահանջել»,-ասաց Մանոյանը։

Նա նշեց ազատագրված տարածքների վերաբնակեցման անհրաժեշտությունը, ինչը զգալիորեն կհեշտացնի ղարաբաղյան հարցի լուծումը։

«Եթե մենք չկարողանանք կազմակերպել հայերի հայրենադարձությունը իրենց բնակության վայրեր, այլ խնդիրների մասին խոսելը պարզապես ավելորդ է։ Եվ նման հայրենադարձությունը պետք է կազմակերպվի պետական մակարդակով»,-ասաց Մանոյանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։