482.89
-0.16
541.32
+2.38
8.54
+0.08
+11
Եղանակը Երևանում
Հայ
Մեդվեդևը Կրեմլում ողջունում է ՀՀ նորընտիր նախագահին
16:39
24 Մարտի 2008

Մոսկվան  հատուկ նշանակություն է տալիս  այն փաստին, որ ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանն իր առաջին արտերկրյա այցը կատարել է Ռուսաստան, հայտարարել է ՌԴ նորընտիր նախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Սա Ձեր առաջին այցն է՝ նախագահական ընտրություններից հետո, մենք դրանում տեսնում ենք ռուս-հայկական կապերի նշանակության առանձնահատուկ խորհրդանիշ», - ասել է Մեդվեդևը երկուշաբթի՝ Կրեմլում ընդունելով Սերժ Սարգսյանին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Մեդվեդևը շնորհավորել է Սարգսյանին` նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ։

Հայաստանի նախագահական ընտրությունները տեղի են ունեցել փետրվարի 19-ին, երկրի ԿԸՀ պաշտոնական տվյալներով, Սարգսյանը հավաքել է ընտրողների ձայների 52,82 տոկոսը։

Մեդվեդևը հույս հայտնեց, որ Ռուսաստանն ու Հայաստանը «կկարողանան շարունակել հարաբերությունները, որոնք ձևավորվել են վերջին տարիներին և որոնք գտնվում են բարձր մակարդակի վրա»։

Հայաստանի նորընտիր նախագահն իր հերթին հույս է հայտնել, որ ընտրված նախագահների պաշտոնին անցնելուց հետո երկու երկրների միջև կապերը կամրապնդվեն։

«Հուսով եմ, որ պաշտոնին անցնելուց հետո Հայաստանի և Ռուսաստանի միջև կապերն ավելի կամրապնդվեն»,-ասել է նա։

«Հայաստանում Ձեզ ճանաչում են և հարգում»,- Մեդվեևին դիմելով՝ նշել է Սարգսյանը։

«Մենք պատրաստ ենք հարաբերություններ կառուցել և անել այն, ինչ հնարավոր ենք համարում»,-նշեց Սարգսյանը։

Մեդվեդևի խոսքերով, բանակցությունների ընթացքում կողմերը կկենտրոնանան մոտակա հեռանկարի ծրագրերին։

«Հիմա մենք կքննարկենք, թե ինչ ենք անելու մոտ ժամանակներս»,-ասաց Մեդվեդևը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: