484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+7
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում գիտական համաժողով է բացվել՝ նվիրված հայ գրող Աղասի Այվազյանի 83-ամյակին
16:10
24 Մարտի 2008

Երևանում երկուշաբթի բացվել է հայ գրող, հրապարակախոս, նկարիչ և սցենարիստ Աղասի Այվազյանի 83-ամյակին  նիրված «Այվազյանական ընթերումներ-2008» գիտական համաժողովը։

Համաժողովի ընթացքում Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը նշել է 20-րդ դարի հայ մշակույթում Աղասի Այվազյանի ներդրումը։

«Տաղանդավոր մարդիկ հասարակ մահկանացուներից տարբերվում են նրանով, որ նրանց անուններն ընդմիշտ մնում են սերունդների հիշողության մեջ»,- նշեց նա՝ հույս հայտնելով, որ գրողին նվիրված միջոցառումները մշտական բնույթ կկրեն։

Սիմոնյանն ընդգծեց նաև երտասարդ սերնդի դաստիարակության գործում Այվազյանի ստեղծագործության կարևորությունը։

«Երբ մենք մոռանանք, որ մեր երկրային կյանքը բաղկացած է ոչ միայն ֆիզիկական գոյությունից, այլև ստեղծագործելուց, մենք կդադարենք գոյություն ունենալ որպես ազգ։ Այվազյանի կյանքը ապագա սերունդների համար ստեղծագործական կյանքի վառ օրինակ է»,- նշեց նա։

Իր հերթին Հայաստանի մշակույթի նախարարության մշակութային քաղաքականության բաժնի ղեկավար Կարո Վարդանյանը նշեց, որ Այվազյանի ստեղծագործություններն արդիական են նաև այժմ։

«Այվազյանի պատգամներն այսօր նույնքան մեծ լսարան են ապահովում, որքան տասնամյակներ առաջ, և դա խոսում է  նրա ստեղծագործության հանդեպ երիտասարդության հետաքրքրության մասին»,-ընդգծեց նա։

Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանն իր կողմից նշեց, որ կարևոր է վերագնահատել և հասկանալ Այվազյանի ստեղծագործության  նշանակությունը։

«Մենք կորցրել ենք ազգի հումանիտար կրթության կարևորության ըմբռնումը, և մենք պետք է վերականգնենք այն»,-ընդգծեց նա։

Անանյանը նաև նշեց երիտասարդ սերնդի հայ գրողների համար Այվազյանի ստեղծագործության կարևորությունը։

«Վստահ եմ, որ  Այվազյանի գրականությամբ ոչ քիչ երիտասարդ գրողներ դեռ կաճեն»,-ընդգծեց նա։

Աղասի Այվազյանը (1925-2007) 20-րդ դարի անվանի հայ մշակութային գործիչ է։ Մեծաքանակ նովելների ու նկարների հեղինակ է, «Լիրիկական քայլերթ» գեղարվեստական ֆիլմի  ռեժիսորն է, «Դաշնամուր» ֆիլմի սցենարի հեղինակը։

«Այվազյանական ընթերցումներ-2008» գիտաժողովը կանցկացվի ԵՊՀ-ում մարտի 24-28-ը։ Յուրաքանչյուր օրը կնվիրվի Աղասի Այվազյանի գործունեության առանձին ոլորտին՝ գրականությանը, ռեժիսուրային և սցենարական աշխատանքներին, լրագրությանը, նկարչությանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: