483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+4
Եղանակը Երևանում
Հայ
ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի ժամանակ Հայաստանի պատվիրակությունը կգլախվորի Վարդան Օսկանյանը
13:06
24 Մարտի 2008

ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը կգլխավորի Հայաստանի պատվիրակությունը՝ ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ժամանակ, որը տեղի կունենա մարտի 28-ին՝ Մոսկվայում, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը։

Նա տեղեկացրեց նաև, որ դեռևս Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ Օսկանյանի հանդիպման մասին առաջարկություններ չեն եղել։

ԱՊՀ (ԱԳՆԽ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի օրակարգը ներառում է 17 հարց։ Մասնավորապես, ԱԳՆԽ-ն կքննարկի Համագործակցության կառույցների և մեխանիզմների օպտիմալացմանն առնչվող հարցերը։

Ծրագրվում է աշխատանքային խմբի ստեղծման մասին որոշման ստորագրում, որը զբաղվելու է օրակարգի իններորդ կետում նշված փաստաթղթերի նախագծերի մշակմամբ՝ (Համագործակցության գործառնման մեխանիզմները և նրա կազմակերպական կատարելագործումը), ինչպես նաև կքննարկվի ԱՊՀ-ում նախագահելու մասին դրույթի մասին որոշման նախագիծը։

Առանցքային հարցերից են նաև անվտանգության և հանցավորության դեմ պայքարի հարցերում համագործակցության հարցերը: Նախատեսվում է քննարկել նաև ԱՊՀ երկրների ղեկավարների համատեղ հայտարարության նախագիծը, որով նախատեսված է ակտիվացնել համագործակցությունը թմրանյութերի, հոգեմետ դեղերի ապօրինի շրջանառության դեմ պայքարը:

Օրակարգում կարևորվելու է նաև հումանիտար ոլորտում համագործակցությունը։ : Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 65-րդ տարելիցի տոնակատարության միջոցառումնեի ծրագիրը, ինչպես նաև հոբելյանական «1941-1945թթ Հայրենական Մեծ պատերազմի 65-րդ տարելից» խորագրով միասնական մեդալի սահմանման որոշման նախագիծը:

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները պետք է աշխատեն մայիսի 23-ին Մինսկում կայանալիք ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի նախապատրաստման վրա։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: