484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+12
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ ղեկավարության հետ կքննարկի համագործակցությանն առնչվող հարցեր
11:25
24 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանում, սա նրա առաջին արտերկրյա այցն է փետրվարյան ընտրություններին հաղթանակ տանելուց հետո։

Ինչպես «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է Կրեմլի մամուլի ծառայության աղբյուրը, Մոսկվայում գտնվելու ընթացքում ծրագրվում են ՀՀ վարչապետ Սարգսյանի հանդիպումները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՌԴ նորընտիր նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ։

«Հանդիպման ընթացքում ծրագրվում է քննարկել փոխադարձ շահ ներկայացնող հարցերի լայն շրջանակ», - ասել է «ՌԻԱ Նովոստիին» ՀՀ կառավարության մամուլի ծառայության ներկայացուցիչը։

Սարգսյանի այցը ընթանում է ՌԴ նախագահի հրավերով։

Հայաստանի նախագահական ընտրությունները տեղի են ունեցել փետրվարի 19-ին։ Ինչպես և Ռուսաստանում մարտին տեղի ունեցած ընտրություններին, Հայաստանում ևս հաղթել է երկրի գործող նախագահի աջակցությունը վայելող թեկնածուն։ ՀՀ ԿԸՀ-ի պաշտոնական տվյալների համաձայն՝ Սերժ Սարգսյանը հավաքել է ձայների 52,82 տոկոսը։ Նոր նախագահի երդման արարողությունը տեղի կունենա Երևանում՝ ապրիլի 9-ին։

Ռոբերտ Քոչարյանը զբաղեցնում է ՀՀ նախագահի պաշտոնը 1998 թ.-ի ապրիլից։ Քանի որ Քոչարյանը, ինչպես և Վլադիմիր Պուտինը, զբաղեցնում է նախագահի պաշտոնը երկրորդ ժամկետում, ըստ սահմանադրության՝ նա իրավունք չուներ մասնակցել փետրվարյան ընտրություններին։

Սակայն ի տարբերություն Ռուսաստանի նախագահի, որը համաձայնվել է կառավարությունը գլխավորելու մասին Մեդվեդևի առաջարկին, Քոչարյանը հանրապետության նախագահի պաշտոնից հեռանալուց հետո մտադիր է աշխատանքում որոշակի դադար տալ։

ՀՀ նախագահը հայտարարել է, որ չի պատրաստվում  դառնալ թոշակառու, սակայն երբեք չի ասել, թե արդյոք նախագահական ժամկետի ավարտից հետո կզբաղեցնի պետական որևէ պաշտոն։

Ռուսաստանին և Հայաստանին կապում են ռազմավարական գործընկերության դաշնակցային հարաբերություններ։ Միջազգային խնդիրների շուրջ երկու երկրների դիրքորոշումները մեծ մասամբ համընկնում են կամ մոտ են միմյանց։

Ինչպես հինգշաբթի Հայաստան կատարած այցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը, Մոսկվան անտարբեր չէ, թե ինչպես կդասավորվի ներքաղաքական իրավիճակը մեր երկրում, որտեղ նախագահական ընտրություններից հետո բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների։

 Նախագահական ընտրություններին իր թեկնածությունը առաջադրած և դրանցում պարտություն կրած Հայաստանի նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ հայկական ընդդիմությունը Երևանում անց էր կացնում ցույցեր, որոնք վերածվել են իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ բախումների։ ՀՀ գլխավոր դատախազությունը հարուցել է քրեական գործ՝ իշխանությունը բռնի ուժով զավթելուն և սահմանադրական կարգը խախտելուն ուղղված զանգվածային անկարգությունների փաստով, ձերբակավել է 106 մարդ։

Կարասինը ընդգծել է, որ Մոսկվայի կարծիքով՝ երկխոսությունը խնդիրների լուծման միակ ճանապարհն է, և Ռուսաստանը պատրաստ է ամեն կերպ աջակցել դրան։

Ինչպես կարծում են փորձագետները,  Սարգսյանի՝ Ռուսաստան այցի ընթացքում հիմնական թեմաներից մեկը ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է։

Մարտի 14-ին ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան ընդունել է չճանաչված Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևը՝ «Ադրբեջանի գրավված տարածքներից» անհապաղ հայկական ուժերը դուրս բերելու պահանջով՝ հաստատելով Լեռնային Ղարաբաղի ու հարակից տարածքների նկատմամբ Ադրբեջանի իրավունքը։ Գլխավոր Ասամբլեան ընդունել է փաստաթուղթը 39 «կողմ», յոթ «դեմ» և 100 ձեռնպահ ձայներով։  ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան «դեմ» են քվեարկել։

Հայաստանում դժգոհ են բանաձևի կապակցությամբ և կարծում են, որ այդ փաստաթուղթը, չնայած որ չունի կատարման պարտադիր ուժ, կարող է խախտել խաղաղ գործընթացը։

Փորձագետների կարծիքով, Սարգսյանի՝ Մոսկվա այցի ընթացքում բանակցությունների ևս մեկ թեմաներից մեկը կլինեն երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունները, այդ թվում նաև էներգետիկ բնագավառում։

Ինչպես մարտի կեսերին տեղեկացրել է «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլերը, հոլդինգը մտադիր է անհապաղ բանակցություններ սկսել միջասիական գազը սպառող-երկրների հետ՝ 2009 թ.-ից գազի եվրոպական գներին՝ Ղազախստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի անցման կապակցությամբ։

 Նրա խոսքերով, եթե Մերձբալթյան երկրների հետ հոլդինգն արդեն անցել է գնագոյացման եվրոպական սկզբունքներին, ապա Բելառուսի, Մոլդավիայի, Հայաստանի, նախկին ԽՍՀՄ-ի այլ հանրապետությունների հետ, մասնավորապես Ուկրաինայի հետ, ընկերությունը գտնվում է շուկայական հարաբերությունների կայացման գործընթացում։

Գազը Հայաստան է մատակարարվում տրանզիտ կարգով՝ Վրաստանի միջով։ «Գազպրոմը» «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի 57,59% բաժնետոմսերի բաժնետերն է, որը Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և տեղաբաշխման մենաշնորհային իրավունք ունի։ 2008 թ.-ի մարտի 1-ի դրությամբ գազի սպառողների թիվը կազմում է ավելի քան 526 հազ. մարդ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: