482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
Ընդդիմության փողոցային պայքարը հաջողության հնարավորություն չունի. պատգամավոր
19:46
21 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Ընդդիմության փողոցային պայքարը հաջողության հնարավորություն չունի, հայտարարեց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը։

«Հիմնական ընդդիմադիր ուժը՝ Հայոց համազգային շարժումը (որը իշխող  էր Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք) բաց է թողել հաջողության իր շանսը՝ 2007թ. մայիսի 12-ին չմասնակցելով խորհրդարանական ընտրություններին և չդառնալով խորհրդարանական ընդդիմություն։ Իսկ ընդդիմության ներկայիս փողոցային պայքարը հեռանկար չունի»,- ուրբաթ ՀՀ ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց Կարապետյանը։

Նրա խոսքով, ներկայումս ՀՅԴ-ն մշակում է Հայաստանի Հասարակական խորհուրդ ստեղծելու նախագիծը, որի կազմում կարող են ընդգրկվել նաև արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչները։ Ինչպես նշեց Կարապետյանը, այդ ուժերը նաև խորհրդարանական խմբակցությունների հետ իրենց հարաբերությունները հստակեցնելու  հնարավորություն կստանան։

«Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ ուղի կընտրի ընդդիմությունը, որը ներկայումս պետք է ելույթների ամբիոն գտնի»,- նկատեց Կարապետյանը։

Միաժամանակ ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավարը նշեց, որ Հայաստանում հարկավոր է խուսափել հանրահավաքներ անցկացնող ընդդիմության նկատմամբ քաղաքական դատաստանից։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ը բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է մեկ ոստիկան և յոթ քաղաքացի։ Մարտի 1-21-ը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանով մայրաքաղաքում արտակարգ դրություն էր մտցված։

Սակայն արտակարգ դրության ավարտից հետո հենց առաջին օրը՝ ուրբաթ, քաղաքացիները բողոքի լուռ ակցիան են նախաձեռնել՝ նվիրված մարտի 1-2-ի անկարգությունների հետևանքով զոհվածների հիշատակին։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: