483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-6
Եղանակը Երևանում
Հայ
Բողոքի լուռ ակցիայի մասնակիցները խաղաղ երթ են կազմակերպել
19:04
21 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Բողոքի լուռ ակցիայի մասնակիցները խաղաղ երթ են կազմակերպել Մյասնիկյանի հրապարակից դեպի Ազատության հրապարակ՝ մարտի 1-2-ի անկարգությունների ժամանակ զոհվածների հիշատակին։

Մարդիկ լուռ և հանգիստ իջնում են դեպի Ազատության հրապարակ՝ սգո ժապավեններով և վառած մոմերով։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։

Մարտի 1-2-ին բողոքի ցույցերը վերածվեցին անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվեց ութ և վիրավորվեց մոտ 230 մարդ։

Ուրբաթ՝ Երևանում հայտարարված արտակարգ դրության ավարտի առաջին օրը, քաղաքացիները բողոքի լուռ ցույց էին կազմակերպել՝ մարտի 1-2-ի անկարգությունների ժամանակ զոհվածների հիշատակին։ Իրավապահները թույլ չեն տվել մարդկանց՝ մոմեր վառել Ազատության հրապարակում՝ վահաններով հեռացնելով նրանց դեպի Հյուսիսային պողոտայի կողմը՝ առանց ուժ կիրառելու։

Փոքր ընդհարումից հետո մարդիկ վերադարձել են Մյասնիկյանի հրապարակ, որտեղ մարտի 1-ին տեղի էր ունեցել բողոքի ցույցը։

Հրապարակում հավաքվածներին դիմեցին ոստիկանության ներկայացուցիչները՝ կոչ անելով նրանց պահպանել կարգուկանոնը։ Ոստիկանության կոչերն ունեցան իրենց ազդեցությունը, և քաղաքացիները խաղաղ անցկացնում են իրենց ակցիան։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: