483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-3
Եղանակը Երևանում
Հայ
Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի իշխանություններից երկխոսության առաջարկ չի ստացել
18:21
21 Մարտի 2008

ՀՀ նախկին նախագահ, ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը գործող իշխանություններից երբեք երկխոսության առաջարկ չի ստացել և համագործակցություն հաստատելու փորձ չի արվել, հայտարարեց Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը։

«Մենք միշտ բաց ենք եղել երկխոսության համար, հատկապես խաղաղ հանրահավաքների շրջանում, երբ լուրջ հնարավորություն կար իրավիճակը քաղաքական ճանապարհով լուծելու համար»,- ուրբաթ Երևանում լրագրողներին ասաց նա՝ ավելացնելով, որ իշխանությունները չեն օգտվել այդ հնարավորությունից։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։

Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է մեկ ոստիկան և յոթ քաղաքացի։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ին ստորագրել է հրամանագիր՝ մայրաքաղաքում 20 օր ժամկետով արտակարգ դրություն մտցնելու մասին։

Զուրաբյանի խոսքով, այսօր իրավիճակը զգալիորեն բարդացել է։ «Մենք կարծում ենք, որ Հայաստանի իշխանությունների վրա է ընկնում իր ժողովրդի դեմ բռնություն կիրառելու և մարդկային զոհերի պատասխանատվությունը»,- ասաց նա։

Միաժամանակ Զուրաբյանը նշեց, որ «այս առճակատումը չի կարող երկար շարունակվել, մենք պատրաստ ենք երկխոսության, բայց որոշակի հիմնախնդիրների լուծումից հետո, քանի որ հնարավոր չէ բանակցություններ սկսել նրա հետ, ով մեկ ձեռքով հարվածում է, իսկ մյուսը մեկնում է ձեռքսեղմումի համար»։

Զուրաբյանը հայտարարեց, որ իշխանությունների հետ բանակցություններ վարելու առաջին պայմանն է՝ անհապաղ ազատ արձակել այն անձանց, որոնք ձերբակալվել են քաղաքական հայացքների համար։ «Դրանից հետո մենք պատրաստ ենք ցանկացած քաղաքական երկխոսության»,- ամփոփեց նա։

ՀՀ գլխավոր դատախազության տվյալներով, Հայաստանի հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող անկարգությունների մասին քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է 106 մարդ։

Մինչ այդ ՀՀ նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը, ելույթ ունենալով ՀՀ ԱԺ-ում, հայտարարել էր, որ համաներում կշնորհի Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների կազմակերպիչներին և մասնակիցներին՝ միայն ելնելով այդ քայլի նպատակահարմարությունից։ Միաժամանակ նա ավելացրեց, որ Հայաստանում քաղաքական կալանավորների ինքը չի ճանաչում։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: