483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+15
Եղանակը Երևանում
Հայ
«Ամբեր 2008» մրցախաղի հինգերորդ փուլից հետո Արոնյանը միանձնյա առաջատար դարձավ
18:02
21 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /Նովոստի-Արմենիա/. «Ամբեր 2008» մրցախաղի հինգերորդ փուլից հետո հայ գրոստմայստեր Լևոն Արոնյանը միանձնյա գլխավորում է մրցախաղային աղյուսակը։

Ինչպես ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հանրապետության շախմատի ֆեդերացիայից, նախօրեին Արոնյանը «կույր» խաղի ժամանակ ոչ-ոքի խաղաց ուկրաինացի գրոստմայստեր Վասիլի Իվանչուկի հետ, իսկ «արագ» խաղում հաղթեց նրան։ Հինգերորդ փուլից հետո Արոնյանի հաշվին գրանցել է 6,5 միավոր։

Երկրորդ-յոթերորդ տեղերը կիսում են 5,5-ական միավոր հավաքած Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Պետեր Լեկոն (Հունգարիա), Մագնուս Կառլսենը (Նորվեգիա), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Վասիլի Իվանչուկը և Վեսելին Տոպալովը (Բուլղարիա)։

Հինգերորդ փուլի արդյունքներով Սերգեյ Կարյակինը հինգ միավորով զբաղեցնում է ութերորդ տեղը։ Ալեքսանդր Մորոզևիչը (Ռուսաստան), Լյուկ Վան Վելին (Նիդեռլանդներ), Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան) հավաքել են չորսական միավոր և զբաղեցնում են իններորդ-տասնմեկերորդ տեղերը։

Մրցախաղային աղյուսակը 3,5 միավորով եզրափակում է Բորիս Գելֆանդը (Իսրայել)։

«Ամբեր 2008» 17-րդ միջազգային շախմատային մրցախաղն անցկացվում է Նիցցայում (Ֆրանսիա) 2008թ. մարտի 15-27-ը։

Հեղինակավոր մրցույթի ամեն փուլում մասնակիցները խաղում են մեկական «արագ» և «կույր» խաղ։ Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 216 հազար եվրո։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։