482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանը փորձում է ղարաբաղյան խնդրի լուծումը տեղափոխել միջազգային մեկ այլ ատյան. պատգամավոր
17:53
21 Մարտի 2008

Ադրբեջանը փորձում է տեղափոխել ղարաբաղյան խնդրի լուծումը միջազգային մեկ այլ ատյան, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Գագիկ Պետրոսյանը։

«Այն ժամանակ երբ բանակցային գործընթաց է ընթանում ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ, ադրբեջանական կողմն ակտիվորեն փորձում է տեղափոխել ղարաբաղյան խնդրի լուծումը միջազգային մեկ այլ ատյան», - ասաց Պետրոսյանը։

Մարտի 14-ին ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան 39 «կողմ», յոթ «դեմ» և 100 ձեռնպահ ձայներով ընդունել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևը, որով Ադրբեջանի պահանջում է «գրավված» տարածքներից անհապաղ դուրս բերել հայկական ուժերը և խնդրում է հաստատել Լեռնային Ղարաբաղի ու հարակից տարածքների նկատմամբ իր իրավունքը։ ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան «դեմ» են քվեարկել։

Պատգամավորի խոսքերով, դա վկայում է այն մասին, որ ադրբեջանական ղեկավարությունը, կանխատեսելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարցի հետ կապված հետագա գործընթացները, փորձում է ինչ-որ կերպ խոչընդոտել դրան։

«Այսպիսով, կարելի է պնդել, որ բանակցային գործընթացի վերջին զարգացումները ձեռնտու չեն Ադրբեջանի ղեկավարությանը։ Իրենց գործողություններով Ադրբեջանի իշխանությունները փնտրում են լրացուցիչ հաղթաթղթեր՝ իրենց դիրքորոշումը խստացնելու նպատակով։ Քիչ դեր չի չունեն նաև Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունները», - նշեց Պետրոսյանը։

Մյուս կողմից, Ղարաբաղի խորհրդարանի պատգամավորի կարծիքով, ակնհայտ է միջնորդների և Հայաստանի արտգործնախարարության «թուլությունը», որոնք չկարողացան խոչընդոտել ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի օրակարգում այդ բանաձևի ներառմանը։

«Իհարկե, բանաձևը կրում է խորհրդատվական բնույթ, սակայն օրակարգում դրա ներառումը և 100 ձեռնպահ, 39 «կողմ» և 7 «դեմ» ձայներով բանաձևի ընդունումը ես գնահատում եմ որպես ՀՀ ԱԳՆ տապալում», - նշեց Պետրոսյանը։

Ղարաբաղի խորհրդարանի պատգամավորը նաև հայտարարեց, որ անհրաժեշտ է համապատասխան եզրակացություններ անել այս ամենից և ակտիվ քայլեր ձեռնարկել։ Միաժամանակ նա նշեց, որ չի կարելի ձեռքերը ծալած նստել և սպասել միջնորդների առաջարկություններին, անհրաժեշտ է սովորել անել համապատասխան և կանխատեսող քայլեր։

«Ինչու՞ այժմ ՀՀ ԱԳՆ չսկսի  ԼՂՀ ճանաչման ընթացակարգի վերաբերյալ խորհրդակցություններ որոշ պետությունների հետ», - հարց տվեց Ղարաբաղի խորհրդարանի պատգամավորը։

Պետրոսյանը համոզմունք հայտնեց, որ մինչև Լեռնային Ղարաբաղը չստանա եռաչափ ձևաչափում բանակցությունների անցկացման իրավունք և չունենա ամբիոն  միջազգային ատյաններում, գործը «մեռած կետից չի շարժվի», և դա պետք է հասկանան միջնորդները, ադրբեջանական կողմը և միջազգային կազմակերպությունները։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: