487.57
+0.28
567.63
-0.45
8.2
-0.03
+14
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի քաղաքական կոալիցիան իր առջև երկրի զարգացման խիզախ նպատակներ է դրել
17:32
21 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի քաղաքական կոալիցիան իր առջև երկրի զարգացման խիզախ նպատակներ է դրել։

«Հիմք ընդունելով 2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքները, նպատակ հետապնդելով երաշխավորել Հայաստանի Հանրապետության առաջընթաց զարգացումը, հասարակության ներսում սոցիալական գործընկերության և համերաշխության մթնոլորտի ձեւավորումը` 2007 թվականի մայիսի 12-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված չորս կուսակցությունները, Հայաստանի Հանրապետության նախագահի աջակցությամբ, ստեղծում են քաղաքական կոալիցիա»,- ասվում է ՀՀ կառավարության կայքում տեղադրված համաձայնագրում։

Փաստաթղթի համաձայն, կոալիցիան ստեղծվել է հանուն հասարակության գերակշիռ մեծամասնության վստահությունը վայելող և արդյունավետ գործող իշխանություն ձևավորելու, ժողովրդավարական բարեփոխումները խորացնելու և մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմները կատարելագործելու, իրենց նախընտրական ծրագրերի համադրմամբ կառավարության գործունեության միասնական ծրագիր մշակելու և իրականացնելու։

«Քաղաքական կոալիցիայի կողմերը հավաստում են իրենց կամքը և վճռականությունը կոալիցիայի նպատակների իրագործման համար և ստանձնում են քաղաքական պատասխանատվություն` իշխանության գործունեության համար՝ նախընթաց տարիների ձեռքբերումների կայուն, շարունակական զարգացման, մեր քաղաքացիների կյանքի որակի էական բարելավման, համարձակ և իրատեսական բարեփոխումների իրականացման, Հայաստանի Հանրապետության առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերներն արդյունավետ դիմակայելու նպատակով»,- ասվում է համաձայնագրում։

Փաստաթղթի համաձայն, քաղաքական կոալիցիայի կողմերը, առաջնորդվելով փոխադարձ հարգանքի, փոխըմբռնման, հանդուրժողականության, համերաշխության, տարաձայնությունները բանակցությունների ու քննարկումների միջոցով լուծելու սկզբունքներով, պարտավորվում են գործել սույն համաձայնագրի տառին ու ոգուն համապատասխան, իրականացնել միասնական քաղաքականություն` միմյանց և Հայաստանի Հանրապետության նախագահի հետ համագործակցությամբ։

Բացի այդ համաձայնագրում նշվում է, որ կոալիցիայի կողմերը գործելու են որոշումների ընդունման գործընթացներում քաղաքացիական հասարակության ներգրավման, պետական մարմինների գործունեության հրապարակայնության և թափանցիկության ապահովման, բարձրաստիճան պետական պաշտոնյաների հաշվետվության արդյունավետ մեխանիզմների կիրառման հիման վրա։

Կոալիցիայի հիմնական առաջնահերթություններն են՝ սահմանադրական փոփոխություններին օրենսդրության համապատասխանեցման ավարտը, եվրոպական չափանիշներին համապատասխան օրենսդրության ձևավորումը, իշխանության թևերի միջև հակակշիռների և զսպումների լիարժեք համակարգի ձևավորման սահմանադրական երաշխիքների արմատավորումն օրենսդրությունում և քաղաքական համակարգում, արդյունավետ քաղաքական մրցակցություն ապահովող, ժողովրդավարական սկզբունքների հիման վրա արդյունավետ գործող լիարժեք բազմակուսակցական համակարգի զարգացումը։

Կոալիցիան նաև նպատակադրված է իրականացնել խորհրդարանական ընդդիմության գործունեության հնարավորության ընդլայնումը և ամրապնդումը, քաղաքացիական հասարակության կայացման համար նպաստավոր պայմանների ապահովումը և հասարակական միավորումների ու կառույցների գործունեությունը խրախուսող ծրագրերի իրականացումը, խոսքի ազատության ամրապնդումը, զանգվածային լրատվամիջոցների գործունեության անկախությունն ու անաչառությունը մեծացնելուն ուղղված, լիարժեք բազմակարծություն ապահովող միջոցառումների մշակումը և իրականացումը, ընտրական գործընթացների նկատմամբ հանրության վստահության էական բարձրացում ապահովող միջոցառումների մշակումը։

Կոալիցիայի մեջ մտնող կուսակցությունները նաև նշում են պետական իշխանության համակարգում Ազգային անվտանգության խորհրդի գործունեության բարձր արդյունավետություն ապահովող մեխանիզմների ներդրման և կիրառման, ի շահ Հայաստանի Հանրապետության և ողջ հայ ժողովրդի՝ Հայաստան-Սփյուռք կապերի հետագա ամրապնդման միջոցով համազգային ներուժի ամբողջական հաշվառման և կիրառման մեխանիզմների արդյունավետության էական մեծացման անհրաժեշտությունը:

Համաձայնագրի ստորագրման նպատակներից են նաև պետական իշխանության համակարգում Ազգային անվտանգության խորհրդի գործունեության բարձր արդյունավետություն ապահովող մեխանիզմների ներդրումը և կիրառումը, պետական կառավարման համակարգի արդյունավետության մեծացումը, այդ համակարգի նկատմամբ քաղաքացիական հասարակության վերահսկողական գործառույթների ընդլայնումը, ազնիվ և արդյունավետ գործող կառավարման համակարգի ձևավորումը, ստվերային տնտեսության դեմ պայքարի մեխանիզմների կիրառումը, բնակչության եկամուտների զգալի մեծացման և բաշխման առավել արդարացի մեխանիզմների կիրառմամբ, արտահանման կողմնորոշում ունեցող արտադրության խրախուսումը։

Համաձայնագիրը ստորագրած կուսակցությունները պարտավորվում են ամեն ջանք գործադրել՝ կոալիցիոն կառավարության ծրագրի արդյունավետ իրականացման համար, ապահովել կոալիցիայի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումն իշխանության օղակներում քաղաքական ու հայեցողական պաշտոններ զբաղեցնող` իրենց երաշխավորած անձանց կողմից,  չձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կարող են ուղղակիորեն կամ անուղղակիորեն վտանգել սույն հուշագրում ամրագրված կոալիցիոն նպատակների իրագործումը:

Համաձայնագիրը սկսում է գործել ստորագրման պահից և ուժի մեջ է ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ժամկետում: Համաձայնագիրը վաղաժամկետ կարող է դադարեցվել անհաղթահարելի սկզբունքային անհամաձայնության առկայության դեպքում, կողմերից մեկի հայտարարությամբ կամ կողմերի միջև կայացած համաձայնությամբ: --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։