486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-4
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում լրացել է արտակարգ դրության ժամկետը
10:42
21 Մարտի 2008

Երևանում ուրբաթ՝ մարտի 21-ին լրացել է արտակարգ դրության ժամկետը։

ՀՀ Ռոբերտ Քոչարյանի հրամանով մարտի 1-ից Երևանում հայտարարվել էր արտակարգ դրություն՝ 20 օր ժամկետով այն բանից հետո, երբ փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների բողոքի ակցիաները վերածվել են զանգվածային անկարգությունների, որոնց հետևանքով ութ մարդ է զոհվել և ավելի քան 200 մարդ վիրավորվել։

Նախօրեին ՀՀ նախագահը լրագրողներին հայտարարել է, որ մտադիր չէ երկարացնել արտակարգ դրության ռեժիմը։

«Ես որևէ գործոն կամ առիթ չեմ տեսնում՝ ԱԴ ռեժիմի երկարացման համար, և վաղվանից այն չի գործի», - ասել է նախագահը հինգշաբթի։

 Նա ավելացրեցլ է, որ , արտակարգ դրություն մտցնելը թույլ է տվել խուսափել լուրջ ցնցումներից։

Քոչարյանի խոսքերով, ԱԴ 20 օրերի ընթացքում խախտումներ չեն գրանցվել, Բանակն ու Ոստիկանությունը զսպվածություն են ցուցաբերել, իսկ բնակչությունը ըմբռնումով է մոտեցել բոլոր միջոցառումներին։

Նախագահն ընդգծել է իրավիճակը կայուն դրության հասցնելու անհրաժեշտությունը, բայց նաև նշել է, որ հարցի բարոյական կողմը դեռ մնում է չլուծված։

«Մենք պետական կառավարման համակարգը պետք է հասցնենք նորմալ և հանգիստ վիճակի, որպեսզի ես երկիրը հանգիստ փոխանցեմ հաջորդ նախագահի կառավարմանը», - ասել է Քոչարյանը։

Նա նաև ընդգծել է, որ ՀՀ ոստիկանությունը կանխարգելելու է բողոքի նոր չարտոնված ցույցերը։

«Եթե ընդդիմության նոր բողոքի ցույցերը լինեն չարտոնված, ապա Ոստիկանության պարտքն է լինելու անհապաղ կանխարգելել դրանք», - ասել է Քոչարյանը։

Մարտի 1-2-ի իրադարձությունների առնչությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հարուցել է քրեական գործ՝ իշխանությունը բռնի ուժով զավթելուն և սահմանադրական կարգը խախտելուն ուղղված զանգվածային անկարգությունների փաստով։

Քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է 106 մարդ, այդ թվում նաև ՀՀ Ազգային ժողովի երեք պատգամավոր՝ Հակոբ Հակոբյանը, Մյասնիկ Մալխասյանը և Սասուն Միքայելյանը։ Խորհրդարանի ևս մեկ պատգամավոր՝ Խաչատուր Սուքիասյանը հետախուզման մեջ է։ Հետախուզման մեջ է նաև «Հայկական ժամանակ» ընդդիմադիր թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը։

Փետրվարրրի 19-ին Հայաստանում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ, որոնցում, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական տվյալների, պետության նոր նախագահ է ընտրվել ընտրողների ձայների 52,82 տոկոսը հավաքած գործող վարչապետ Սերժ Սարգսյանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:44
24 Հունվարի 2017
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները կքննարկեն ինտեգրացիոն համագործակցությունը ԵՏՄ-ի շրջանակում
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Կարեն Կարապետյանը և Դմիտրի Մեդվեդևը երեքշաբթի կհանդիպեն Մոսկվայում:
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։