482.36
-0.38
568.99
-1.66
8.19
-0.05
+4
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ գլխավոր դատախազությունը Երևանում տեղի ունեցած անկարգությունների ուսումնասիրման հանրային իրազեկման խումբ է ստեղծել
19:43
20 Մարտի 2008

Մարտի 1-2 Երևանում տեղի ունեցած անկարգությունների ուսումնասիրության համար ՀՀ գլխավոր դատախազությունում գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրամանով ստեղծվել է հանրային իրազեկման խումբ։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։

Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է մեկ ոստիկան և յոթ քաղաքացի, վիրավորվեց մոտ 230 մարդ։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ին հրամանագիր ստորագրեց Երևանում 20 օր ժամկետով արտակարգ դրություն մտցնելու մասին։

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել զանգվածային անկարգությունների, իշխանությունը բռնի յուրացնելու և սահմանադրական կարգի խախտման փաստով։

«Խումբը ստեղծվել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրամանով՝ հաշվի առնելով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի հասարակական հնչեղությունը, կարևորելով նախաքննության թափանցիկությունն ու հասարակության` ստուգված, անաչառ և օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու իրավունքը, նախաքննության վերաբերյալ քաղաքացիներին, հասարակական կազմակերպություններին և, ընդհանրապես, հանրությանը պարբերաբար տեղեկատվություն տրամադրելու անհրաժեշտությունը»,- «Նովոստի-Արմենիային» հաղորդեց ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը։

Խմբի կազմում են՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում նշված դեպքի առթիվ քննվող քրեական գործի նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազական խմբի ղեկավար Հակոբ Ղարախանյանը, ՀՀ  գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը,  ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի դատախազների սպասարկման վարչության պետ Շահեն Տոնոյանը, ՀՀ գլխավոր  դատախազության աշխատակազմի  արտաքին կապերի եւ արարողակարգի վարչության պետ Հովհաննես Կարապետյանը։

«Խմբին հանձնարարված է հանրությանը պարբերաբար տեղեկատվության տրամադրել նախաքննության ընթացքի և արդյունքների մասին, որքանով դա չի խոչընդոտի նախաքննության իրականացմանը»,- ասաց մամուլի քարտուղարը։

Միաժամանակ, գլխավոր դատախազը պահանջել է խստագույնս պահպանել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 2003 թվականի թիվ 13 հանձնարարականի պահանջները, այն է՝ առանց խտրականության տեղեկատվությունը տրամադրել զանգվածային լրատվության միջոցներին՝ հարգելով անմեղության կանխավարկածը։

«Ըստ հրամանի, ՀՀ գլխավոր դատախազության մամուլի հաղորդագրություններն ու հայտարարություններն անմիջապես տեղադրել ՀՀ դատախազության ինտերնետային էջում՝ ապահովելով դրա հասանելիությունը բոլոր քաղաքացիների համար»,- նշեց  նա:

Սույն հրամանի կատարման վերահսկողությունը իրականացնելու է անձամբ գլխավոր դատախազը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:36
15 Դեկտեմբերի 2017
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը խոսել է ԵՄ–ի հետ ստորագրված համաձայնագրի դրական կողմերի մասին
Նա ընդգծեց նաև, որ հայկական իշխանությունները գործադրում են անհրաժեշտ բոլոր ջանքերը, որպեսզի երկրի քաղաքացիները ավելի շուտ զգան համաձայնագրի դրական ազդեցությունը:
13:09
15 Դեկտեմբերի 2017
Թուրք լրագրողը հարձակվել է հայ քաղաքագետի վրա «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում (ՎԻԴԵՈ)
Թուրք լրագրողը «Զվեզդա» հեռուստաալիքի «Process» (Процесс) հաղորդման ժամանակ հարձակվել է հայ քաղաքագետ Սարգիս Ծատուրյանի վրա:
20:09
14 Դեկտեմբերի 2017
Հայաստանի դիրքորոշումը հայ–թուրքական արձանագրությունների հարցում անփոփոխ է. ԱԳՆ
Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունների հարցում անփոփոխ է մնում:
19:21
14 Դեկտեմբերի 2017
Թուրքիան հայտարարել է, որ հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրություններին
Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունների նկատմամբ իր հավատարմությունը:
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին: