487.57
+0.28
567.63
-0.45
8.2
-0.03
+14
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ոստիկանությունը կասեցնելու է բողոքի չարտոնված ակցիաները. Քոչարյան
18:35
20 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ոստիկանությունը կասեցնելու է բողոքի չարտոնված նոր ակցիաները, հինգշաբթի լրագրողներին հայտարարեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ մեկնաբանելով ընդդիմության հայտարարությունը մարտի 21-ից բողոքի ցույցերը շարունակելու մտադրության մասին։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։

Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է մեկ ոստիկան և յոթ քաղաքացի, վիրավորվեց մոտ 230 մարդ։

Մարտի 20-ին լրանում է Երևանում գործող արտակարգ դրության ժամկետը, որը մարտի 1-ից մտցվել էր Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով։

«Եթե ընդդիմության նոր ակցիաները չարտոնված լինեն, ապա ոստիկանության պարտքն է լինելու անմիջապես դադարեցնել դրանք»,- ասաց Քոչարյանը։

Նախագահը նշեց, որ 9 օր տևած ընդդիմության բողոքները չէին դադարեցվում միայն մեկ պատճառով՝ ինքն անձամբ արգելում էր, քանի որ ընթանում էր նախագահական ընտրությունների ձայների վերահաշվարկ, ինչպես նաև քվեարկության արդյունքների բողոքարկման շրջանն էր, որոնց ժամանակ իշխանությունների ցանկացած կտրուկ գործողություն կարող էր գնահատվել որպես ձայների վերահաշվարկի գործընթացի վրա ազդելու փորձ։

«Ես վստահ չեմ, որ ճիշտ եմ վարվել։ Կարծում եմ, որ եթե չարտոնված հանրահավքների արդեն իսկ երկրորդ օրը ոստիկանությունը կտրուկ միջոցներ ձեռնարկեր, ապա հնարավոր կլիներ խուսափել նման ծանր հետևանքներից»,- ասաց Քոչարյանը։

Պետության ղեկավարը նշեց, որ այս անգամ մտադիր չէ միջնորդել, հակառակը՝ ոստիկանությունից պահանջելու է անհապաղ քայլեր ձեռնարկել, որոնք նախատեսված են օրենսդրությամբ։

«Անձամբ ես այն կարծիքին եմ, որ որոշակի ժամանակահատվածում պետք է զերծ մնալ բողոքի ակցիաներ կամ հանրահավաքներ անցկացնելուց, քանի որ նույն վայրերում հավաքվելու են նույն մասնակիցները, և այդ նույն ոստիկանությունն է ներկա գտնվելու նրանց անվտանգությունն ապահովելու համար և դա այն պայմաններում, որ տուժածներից շատերը դեռևս գտնվում են հիվանդանոցներում»,- ասաց Քոչարյանը։

Նա նշեց, որ ակցիաների անցկացումը միանշանակ չի նպաստելու երկրում կայունության և զսպվածության պահպանմանը։

«Դեռ ավելին, դեռևս հետախուզման մեջ են գտնվում մարդիկ, որոնք զենք և պայթուցիկ նյութեր են օգտագործել ոստիկանության դեմ, և չկա որևէ երաշխիք, որ պատասխանատվությունից խուսափելու համար նրանք սադրանքի դիմելու փորձ կանեն»,- ասաց Քոչարյանը։

Մասնավորապես, նախագահը չբացառեց այն հնարավորությունը, որ հանրահավքի ժամանակ կարող են պայթուցիկ նյութեր կիրառվել՝ փորձելով մեղքը գցել իշխանությունների վրա։

«Դրանից ելնելով, հանրահավաքների անցկացման մասին օրենքում փոփոխություններ են կատարվել, որոնք համահունչ են Սահմանադրությանը և հնարավորություն են նախատեսում, որպեսզի քաղաքապետարանը ցույցեր անցկացնելու արտոնագիր տրամադրի միայն իրավապահ մարմինների եզրակացությունների հիման վրա, որոնք էլ հանրահավաքների ժամանակ ապահովելու են անվտանգությունը»,- ասաց Քոչարյանը։

Միաժամանակ, նախագահը նշեց, որ դրանում Հայաստանը ոստիկանական երկրի վերածելու որևէ սպառնալիք չի տեսնում, առավել ևս, որ եվրոպական  երկրներում քաղաքապետարաններն ունեն իրենց ոստիկանական ուժերը, ինչը նրանց թույլ է տալիս ինքնուրույն որոշումներ կայացնել արտոնագրեր տալու և կարգուկանոնը պահպանելու վերաբերյալ։

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 18-ին ստորագրել է «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» օրենքում կատարված փոփոխությունները։

Փոփոխությունների համաձայն, զանգվածային հրապարակային միջոցառումները կարող է լիազոր մարմինն արգելել, եթե կան հավաստի տվյալներ, որ դրանք ուղղած են սահմանադրական կարգը բռնի տապալելուն,  ազգային, ռասսայական, կրոնական ատելություն բորբոքելուն,  բռնություն կամ պատերազմ քարոզելուն կամ էլ կարող են հանգեցնել պետական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության ու բարոյականության խաթարմանը, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների ոտնահարմանը:--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։