487.57
+0.28
567.63
-0.45
8.2
-0.03
+6
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ-ը երբեք չի շտապել Հայաստանի նոր նախագահին շնորհավորելու հարցում. Քոչարյան
18:13
20 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը խնդիր չի տեսնում այն հանգամանքում, որ ԱՄՆ նախագահը դեռ չի շնորհավորել ՀՀ նորընտիր նախագահին։

«Մենք ընտրությունները չենք անցկացնում որևէ մեկից շնորհավորանք ստանալու համար, քանի որ նման հոգեբանությունը նվաստացնող է»,- հինգշաբթի Երևանում լրագրողներին ասաց Քոչարյանը։

Հայաստանում փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներով երկրի ղեկավար է ընտրվել վարչապետ Սերժ Սարգսյանը՝ հավաքելով ընտրողների ձայների 52,82 տոկոսը։ Նրա երդման արարողությունը տեղի կունենա ապրիլի 9-ին։

«Ինչ-որ մեկը կարող է ավելի շուտ շնորհավորել, ինչ-որ մեկն ավելի ուշ, դա կախված է երկրի քաղաքականությունից, մեր երկրում գործող դեսպաններից, նրանց անձնական հայացքներից և այլ հարցերից։ Հարկավոր է դրան նորմալ և հանգիստ վերաբերվել»,- ասաց Քոչարյանը։

Երկրի ղեկավարը նշեց, որ նախագահի պաշտոնում իր առաջին ընտրությունից հետո շնորհավորանքները «չէին թափվում, և դրանցից շատերը ստացվեցին միայն պաշտոնի ստանձնումից հետո։»

«Ես կարծում եմ, որ իմ նախագահության երկրորդ ժամկետն ավելի արդյունավետ էր ինչպես տնտեսության զարգացման, այնպես էլ բարեփոխումների անցկացման առումով, սակայն 2003թ. ես ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշից շնորհավորանք ստացա միայն ապրիլի 10-ին՝ լիազորությունները ստանձնելուց հետո»,- ասաց Քոչարյանը։

Ինչպես նշեց նախագահը, դա սակայն իրեն չխանգարեց արդյունավետ աշխատել, իսկ Հայաստանում տարեկան տնտեսական աճն արձանագրել միջին չափով՝ 13 տոկոսով։

«Դա նաև չխանգարեց այդ նույն Ամերիկայի հետ մեր արդյունավետ համագործակցությանը և իրականացնել բավական արդյունավետ ծրագրեր։ Հնարավոր է, որ ավելի լավ է, որ Բուշի շնորհավորանքներն ուշանում են»,- ասաց Քոչարյանը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։