486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանն ուժեղացնում է Ճանապարհային երթևեկության կանոնների վերահսկումը
17:27
20 Մարտի 2008

Հայաստանի խորհրդարանը հինգշաբթի նիստի ժամանակ առաջին ընթերցմամբ քննարկեց  «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրինագիծը։

«Փաստաթղթի նպատակը ճանապարհային երթևեկության կանոնների վերահսկումն ուժեղացնելն է։ Օրինագիծն աննախասդեպ է Հայաստանի օրենսդրության համար և կոչված է ճանապահային երթևեկության մեջ քաղաքացիների կուլտուրայի բարձրացմանը»,-հայտնեց Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արարատ Մահտեսյանը։

Նրա խոսքերով, օրենքի նախագիծը չափազանց անհրաժեշտ է բնակչության կյանքի և առողջությանն համար վտանգավոր ճանապարհային երթևեկության կանոնների (ՃԵԿ) խախտումներն արմատախիլ անելու համար։

Մահտեսյանն ասաց, որ օրենքը կտարբերակի լուսա և տեսանկարահանում հասկացությունները, որոնցից առաջինները կտեղադրվեն ավելի ծանրաբեռնված մայրուղիներում, հանրապետական և միջպետական նշանակություն ունեցող ճանապարհներին, երկրորդները՝ ճանապարհապարեկային ծառայության մեքենաների վրա։

Նա ավելացրեց, որ ճանապարհային երթևեկությանը հետևող խցիկների տեղադրումը կբացառի հնարավոր կոռուպցիայի ռիսկերը՝ նվազագույնի հասցնելով վարորդների և պարեկային տեսուչների շփումը, ինչպես նաև կապահովի օրենքի առաջ բոլոր վարորդների հավասարությունը և զգալիորեն կհեշտացնի  ՃԵԿ խախտումների արձանագրումը։

Ինչպես հստակեցրեց Ոստիկանության պետի տեղակալը, խախտումները կարձանագրվեն խցիկներով՝ առանց տրանսպորտային միջոցներին կանգնեցնելու և արձանագրություններ կազմելու։

«Նոր օրենքով, ՃԵԿ խախտումն արձանագրելուց անմիջապես հետո արձանագրություն կկազմվի տվյալ անձի անունով, ում անունով գրանցված է տրանսպորտային միջոցը։ Տեսանկարահանման առկայության դեպքում  մեղավոր անձը կարող է ծանոթանալ դրան»,-ասաց նա։

Գեներալ-լեյտենանտը տեղեկացրեց, որ 2008 թ. հունիսի 1-ից բոլոր խախտումների փաստերով տեսանյութերը կտեղակայվեն Ոստիկանության կայքում, որոնց կարող են ծանոթանալ խախտում կատարողները՝ անձնական ծածկագիր ստանալուց հետո։ Նման կարգը, ինչպես ավելացրեց Մահտեսյանը, կբացառի երրորդ անձի՝ նյութերի հետ ծանոթանալու հնարավորությունը։

Ինչպես հստակեցրեց Ոստիկանության պետի տեղակալը, այն դեպքում, եթե տրանսպորտային միջոցը կպատկանի պետական մարմնի, տվյալ մարմին պաշտոնական հարցում կուղարկվի տեղեկություն տալու համար, թե ով է խախտում կատարելու պահին գտնվել ղեկին։

Այն դեպքում, եթե հնգօրյա ժամկետում հարցմանը պատասխան չտրվի կամ հարցման վերաբերյալ տեղեկություն չպարունակի, մեղավոր անձը կտուգանվի ավելի քան 320 ԱՄՆ դոլարի չափով։

2008 թ. Հայաստանում գրանցվել է 1943 ՃԵԿ՝ 2006 թվականի 1574-ի և 2005 թվականի 1311-ի փոխարեն։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։