487.57
+0.28
567.63
-0.45
8.2
-0.03
+9
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նախագահը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն ամենալավն է համարում ղարաբաղյան հարցի համար
15:46
20 Մարտի 2008

Հայաստանի գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն ամենալավն է համարում ղարաբաղյան հարցի կարգավորման համար։

«Սակայն դա չի նշանակում, որ եթե  Ադրբեջանը չընդունի այս ձևաչափը, մենք միշտ կկառչենք դրանից»,-ասաց Քոչարյանը հինգշաբթի լրագրողներին՝ պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության այն հարցին, թե արդյոք Ադրբեջանը հանդես կգա բանակցությունների ձևաչաձը փոխելու նախաձեռնությամբ։

Նա նշեց, որ եթե Ադրբեջանը չի ցանկանում բանակցություններն անցկացնել այս ձևաչափում, ապա դրանք չեն անցկացվի։

«Մենք միշտ պատրաստ ենք բանակցելու, քանի որ կարծում ենք, որ դա ղարաբաղյան հարցի կարգավորման միակ ճանապարհն է։ Սակայն եթե նրանք չեն ուզում, ապա՝ խնդրեմ»,-ասաց Քոչարյանը։

Սակայն, ինչպես նշեց նախագահը, եթե Ադրբեջանը չընդունի բանակցությունների գործընթացը, ապա նա պետք է ներկայացնի ապագա կարգավորման իր պատկերացումները, ինչպես նաև ասի, թե ով պետք է հնարավոր քայլերի պատասխանատվությունը կրի։

«Ադրբեջանի նման դիրքորոշման հիմնական պատճառը Կոսովոյի անկախության ճանաչման հարցն է, որը Բաքվում մտահոգության մեծ ալիք բարձրացրեց, և նրանք ջանում են քայլեր ձեռնարկել, որ նախաձեռնությունը վերցնեն իրենց ձեռքը, որպեսզի գոնե ինչ-որ հակակշիռներ ունենան նման նախադեպի հնարավոր կիրառման դեպքում»,-ասաց Քոչարյանը։

Ընդ որում, նախագահն ընդգծեց, որ Ադրբեջանին ավելի շատ է պետք բանակցային գործընթացը, քան հայկական կողմին։ «Եթե նրանք շարունակեն նույն ոճով, ապա մեր հաջորդ քայլը պետք է լինի Ղարաբաղի անկախության ճանաչումը և համապատասխան պայմանագրերի կնքումը»,-ասաց Քոչարյանը։

Մասնավորապես, ինչպես նշեց նախագահը, փոխադարձ համագործակցության պայմանագրերի ստորագրումը, աջակցումը, պաշտպանության և մյուս խնդիրների կազմակերպությունները, եթե Ադրբեջանը շարունակի նույն ոգով։

«Համենայն դեպս ես այդպես կվարվեի, եթե մնայի նախագահի պաշտոնում՝ համագործակցության ճանաչում և ստորագրում, հատկապես ռազմական ոլորտում»,-ասաց Քոչարյանը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։