484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+17
Եղանակը Երևանում
Հայ
Հայ դպրոցականներն ավելի քիչ են ցանկանում պետական քննություն հաձնել մայրենի լեզվից
15:11
20 Մարտի 2008

Հայաստանում պակասել է «Հայոց լեզու և գրականություն» առարկայից միասնական պետական քննություն հանձնել ցանկացող դպրոցների շրջանավարտների թիվը, հայտնեց Հայաստանի կրթության և գիտության նախարարության Գնահատման և թեսթավորման կենտրոնի քննական առաջադրանքների և մեթոդական օժանդակության բաժնի ղեկավար Գուրգեն Խաչատրյանը։

«Այս տարի «Հայոց լեզու և գրականություն» առարկայից պետական քննություն հանձնել ցանկացող շրջանավարտների թվի կրճատման հատուկ միտում է նկատվում»,-ասաց նա հինգշաբթի լրագրողներին Երևանում։

Այսպես, նրա հավաստմամբ, եթե 2007 թ. «Հայոց լեզու և գրականություն» առարկան հանձնելու համար դիմումները կազմել են 5 հազար 13, ապա ընթացիկ տարում դրանց թիվը նվազել է մինչև 4 հազար 506-ի։

Խաչատրյանի խոսքերով, այդպիսի միտում է նկատվում Հայաստանի բոլոր մարզերում, նաև՝ Լեռնային Ղարաբաղում, որտեղ դիմումների թիվը 787-ից կրճատվել է մինչև 735-ի։

2008 թվականին Հայաստանում միասնական պետական քննություն կկազմակերպվի  «Հայոց լեզու և գրականություն», «Մաթեմատիկա» առարկաներից, ինչպես նաև չորս օտար լեզուներից՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն։ 2008 թ. մարտի 20-ին Գնահատման և թեսթավորման կենտրոնն ավարտեց ընթացիկ տարում պետական քննություն հանձնելու համար դիմումների ընդունումը։

Հայաստանում առաջին անգամ ՄՊՔ-ներ անցկացվեցին 2007թ. հունիսի 1-ին «Հայոց լեզու և գրականություն» առարկայից՝ ՀՀ 1442 քննական կենտրոններում և ԼՂՀ-ում։ Ընդհանուր առմամբ, ՄՊՔ-ներին մասնակցեց ավելի քան 50 հազ. մարդ, դեռ ավելին՝ նրանցից մոտ 38 հազարը ավարտական քննությունը հանձնում էին «Ա» տարբերակով, իսկ մնացածը՝ «Բ» տարբերակով, որոնք կազմված էին բուհերի ընդունելության քննությունների հարցերից։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: