486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում խստացվում է հայրենի գյուտարարների իրավունքների պաշտպանությունը
14:58
20 Մարտի 2008

Հինգշաբթի նիստի ժամանակ ՀՀ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների մասին» օրինագիծը, որը նախատեսում է հայրենի գյուտարարների իրավունքների և շահերի պաշտպանության խստացում։

Ինչպես օրինագիծը ներկայացնելիս տեղեկացրեց ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը, փաստաթուղթը կոչված է փոխել «Արտոնագրերի մասին»՝ արդեն հնացած օրենքը։

«Օրենքը Հայաստանի մտավոր սեփականության բնագավառը կհամապատասխանեցնի միջազգային և եվրոպական չափորոշիչներին, կլուծի բազմաթիվ խնդիրներ, որոնք խոչընդոտում են ոլորտի զարգացմանը, իրավատերերի շահերի պաշտպանությանը», - ասաց նախարարը։

Նրա խոսքերով, օրենքը պարունակում է գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների, ինչպես նաև դրանց ներկայացվող պահանջների հստակ սահմանումներ։ Նախարարը նշեց, որ փաստաթուղթը թույլ է տալիս պարզեցնել ՀՀ առևտի և տնտեսական զարգացման նախարարությանն առընթեր Մտավոր սեփականության գործակալությունում (ՄՍԳ) գյուտերի գրանցման ընթացակարգը՝ առավել բարենպաստ դաշտ ստեղծելով գյուտարարների աշխատանքի և գիտատար տնտեսության զարգացման համար։   

Ըստ օրինագծի, եթե նախկինում գյուտարարներին տրվում էին ժամանակավոր արտոնագրեր՝ 10 տարի ժամկետով և միայն տասնամյա ժամկետը լրանալուց հետո տրվում էին հիմնական արտոնագրերը՝ 20 տարի ժամկետով, ապա այժմ գյուտերի արտոնագրերը կտրվեն պարզեցված կարգով։

«Ավելին, եթե ավելի վաղ գյուտարարը կարող էր իր գյուտը գաղտնի պահել միայն գրանցման մասին հայտարարության՝ ՄՍԳ ներկայացնելու օրվանից երկու ամսվա ընթացքում, ապա խորհրդարանի կողմից օրինագծին հավանություն տալուց հետո այդ ժամկետը կկազմի արդեն 18 ամիս», - տեղեկացրեց Երիցյանը։

Ինչպես տեղեկացրեց նախարարը, տրամադրվող այդքան երկար ժամկետը գյուտարարները կարող են օգտագործել նաև Հայաստանում կամ այլ երկրներում (որոնք իրավատերերին առավել շահավետ պայմաններ են տրամադրում) իրենց գյուտերի, օգտակար մոդելների և արտադրական նմուշների գրանցման հարցը լուծելու համար։

Տարեկան Հայաստանի մտավոր սեփականության գործակալություն է ներկայացվում գյուտերի, օգտակար մոդելների և արտադրական նմուշների գրանցման շուրջ 200 դիմում։ Մասնավորապես, 2007 թ.-ին ներկայացվել է 138 նման դիմում, իսկ 2006 թ.-ին՝ 214 դիմում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։