480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի և Ռուսաստանի մաքսային մարմինները պայմանավորվել են թեթևացնել մաքսային ընթացակարգերը
14:19
20 Մարտի 2008

Հայաստանի պետական մաքսային կոմիտեն և Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայությունը (ԴՄԾ) հինգշաբթի Երևանում, աշխատանքային հանդիպման արդյունքներով, ստորագրեցին մաքսային ընթացակարգերի թեթևացում նախատեսող արձանագրություն։

«Ռուսական պատվիրակության՝ Հայաստան երկօրյա այցի ընթացքում մենք քննարկել ենք մաքսային ընթացակարգերի թեթևացմանն առնչվող հարցեր», - ասաց Հայաստանի պետական մաքսային կոմիտեի փոխնախագահ Գագիկ Խաչատրյանը՝ ստորագրման արարողությունից հետո։

Նա պարզաբանեց, որ մի քանի ամիս առաջ՝ երկու երկրների վարչապետների հետ հանդիպման ընթացքում, հայ արտահանողները բարձրացրել են Կովկաս նավահանգստով ենթաակցիզային ապրանքների, մասնավորապես, ալկոհոլային արտադրանքի արտահանման խնդիրը։

Խաչատրյանի խոսքերով, ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում, մոտ ժամանակներս հայ արտահանողներին հնարավորություն կընձեռվի հայկական ապրանքները տեղափոխել Կովկաս նավահանգստով, այդ թվում՝ նաև պարզեցված  մաքսային ձևակերպման գործընթացի ներդրման միջոցով։

«Մենք պետք է խստացնենք հսկողությունը արտադրանքի քանակի և որակի նկատմամբ հատուկ ակցիզային դրոշմանիշների միջոցով, որոնց դրոշմավորումը կիրագործվի երկու երկրների ներկայացուցիչների կողմից։ Նման մոտեցումը թույլ է տալիս ժամանավայրում բացառել լրացուցիչ մաքսային ընթացակարգերը», - ասաց Խաչատրյանը։

Նա նշեց, որ դա նաև նախատեսում է նոր տեխնոլոգիաների ներդրում, որոնք, հնարավոր է, որ կիրառվեն շտրիխ-կոդերի տեսքով։

Խաչատրյանը չբացառեց, որ նման ծառայությունը կարող է վճարովի լինել, թեև  հնարավոր է դրա հաշվարկումը ընդհանուր մաքսային հարկման ժամանակ, սակայն ամեն ինչ կախված կլինի ներմուծվող տեխնոլոգիաների տեսակից։

«Արտադրանքի նման դրոշմավորումը վստահություն կառաջացնի ռուսական մաքսային ծառայության մոտ և լրացուցիչ թղթաբանություն չի պահանջի», - ասաց Խաչատրյանը։

Խաչատրյանը հույս հայտնեց, որ երկրների մաքսային ծառայությունները կարող են տվյալ ռեժիմին անցնել արդեն մայիսի 1-ից։

Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության պետի տեղակալ Լեոնիդ Շորնիկովն իր հերթին ասաց, որ կողմերի պայմանավորվածությունը թույլ կտա իրականացնել ալկոհոլային արտադրանքի տեղափոխումը Կովկաս նավահանգստով՝ որոշակիորեն թեթևացրած կարգով։

«Այա ամենը կնպաստի, որպեսզի արտադրանքի տեղափոխումը լինի արագացված և թեթևացված կարգով», - ասաց նա։

2008 թ. փետրվարի 6-ին ՌԴ վարչապետ Վիկտոր Զուբկովի Հայաստան կատարած այցի ժամանակ մաքսային ծառայություններին հանձնարարված էր աշխատանքներ իրականացնել՝ ենթաակցիզային ալկոհոլային խմիչքների, հիմնականում, կոնյակի  անօրինական մատակարարումները բացահայտելու նպատակով։

Ռուսաստանի ԴՄԾ պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ նման դեպքերը բացահայտելու և առավել արդյունավետ համագործակցություն հաստատելու նպատակով։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։