484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը հաստատում է, որ կողմ է Ղարաբաղի խնդիրը բանակցությունների ճանապարհով լուծելուն. ԱԳՆ
13:45
20 Մարտի 2008

Հայաստանը համամիտ է, որ ղարաբաղյան խնդիրը պետք է լուծվի բանակցությունների արդյունքում, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով ԵԱՀԿ-ի կայքում տեղադրված Մինսկի խմբի հայտարարությունը։

Հայտարարության մեջ նշվում է, որ մարտի 14-ին Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպում են ունեցել ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հետ, իսկ մարտի 15-ին Փարիզում՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ։ 

Այդ հանդիպումներից հետո միջնորդները հիշեցրել են, որ դեռ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևի քվեարկությունից առաջ ՄԽ համանախագահող-երկրներ Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ն «հայտարարում էին Ադրբեջանի տարածքային ամբողջականության աջակցության մասին՝ այդպիսով չճանաչելով Լեռնային Ղարաբաղի անկախությունը և նշելով, որ Ղարաբաղի ապագա կարգավիճակը պետք է որոշվի խաղաղ բանակցությունների ճանապարհով»։

Բալայանն ավելացրեց, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող-երկրների կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին արտահայտությունը միշտ կրկնվել է։ «Ես կցանկանայի նշել, որ ՀՀ նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանը ևս ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն ղարաբաղյան հակամարտությունը ոչ մի ընդհանուր բան չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ», - ընդգծեց ԱԳ մամուլի քարտուղարի պաշտոնակատարը։

Այսինքն, նշեց Բալայանը, ԽՍՀՄ փլուզումից հետո Ադրբեջանի տարածքում ստեղծվեց երկու անկախ պետություն, և դա միջազգային հանրության կողմից ճանաչված փաստ է։ «ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևի քվեարկության արդյունքները ևս բացահայտորեն ցույց տվեցին այդ փաստը», - ասաց Բալայանը։

Մարտի 14-ին ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան 39 «կողմ», յոթ «դեմ» և 100 ձեռնպահ ձայներով ընդունել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևը, որով Ադրբեջանը  խնդրում է հաստատել Լեռնային Ղարաբաղի ու հարակից տարածքների նկատմամբ իր իրավունքը։ ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան «դեմ» են քվեարկել։

Նա նշեց, որ նման նախաձեռնություններով պաշտոնական Բաքուն միգուցե հիմք է նախապատրաստում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս գալու համար։

Նախօրեին խորհրդարանում ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ Ադրբեջանը ձգտում է ցրել ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մինսկի խումբը։

«Բանաձևի վերաբերյալ՝ երեկ արված իմ մեկնաբանության մեջ ես հիշատակել եմ դա։ Նախարար Օսկանյանն ավելի հեռու է գնացել և հրապարակել է մեր տեղեկատվությունն այն մասին, որ Ադրբեջանը պաշտոնական կարգով դիմել է ԵԱՀԿ՝ Մինսկի գործընթացից դուրս գալու համար», - ասաց Բալայանը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։