486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-6
Եղանակը Երևանում
Հայ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը համապատասխանում է Հայաստանի և Ադրբեջանի շահերին. ՌԴ ԱԳՆ
11:37
20 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության Մինսկի խմբի ձևաչափը կպահպանվի, քանի որ համապատասխանում է ինչպես Հայաստանի և Ադրբեջանի, այնպես էլ միջազգային հանրության շահերին, հինգշաբթի Երևանում լրագրողներին հայտարարեց ՌԴ ԱԳ փոխնախարար, պետքարտուղար Գրիգորի Կարասինը։

«Ես հուսով եմ, որ ողջամտությունը կգերակշռի, և ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը կընթանա նույն հունով, ինչ որ մինչ այժմ էր, քանի որ այն արդեն բերել է որոշակի դրական արդյունքներ՝ ստեղծելով հանդարտության մթնոլորտ», - ասաց Կարասինը։

Նրա խոսքերով, կողմերը սովորել են հարցերը քննարկել կառուցողական, խաղաղ հունով, «և դա պետք է գնահատել»։

«Ձևաչափի յուրաքանչյուր փոփոխություն կբերի անվստահության զգացումի ստեղծման, ինչ-որ նոր բանի սպասման։ Կարծում եմ, որ նման նուրբ և զգայուն գործընթացներում, ինչպես խաղաղ կարգավորումն է, դա դժվար թե տեղին է», - ասաց ՌԴ փոխարտգործնախարարը։

Նրա խոսքերով, Մինսկի խումբն ապացուցել է իր արդյունավետությունը, և դրա ձևաչափի փոփոխության մասին մտածելու որևէ լուրջ առիթ չկա։

«Ռուսաստանը, ինչպես գիտեք, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի հետ միասին դեմ է քվեարկել Ադրբեջանի կողմից Գլխավոր Ասամբլեա ներկայացրած բանաձևին։ Մենք ղեկավարվում էինք նրանով, որ գործընթացն ընթանում է նորմալ հունով և նման կտրուկ հարձակումները միջազգային ֆորումներում, առավել ևս այնպիսի հեղինակավոր ֆորումում, ինչպիսին Գլխավոր Ասամբլեան է, որևէ դրական արդյունքի չի կարող հանգեցնել», - ասաց Կարասինը։

Մարտի 14-ին ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան 39 «կողմ», յոթ «դեմ» և 100 ձեռնպահ ձայներով ընդունել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևը, որով Ադրբեջանի պահանջում է «գրավված» տարածքներից անհապաղ դուրս բերել հայկական ուժերը և խնդրում է հաստատել Լեռնային Ղարաբաղի ու հարակից տարածքների նկատմամբ իր իրավունքը։ ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան «դեմ» են քվեարկել։

Միաժամանակ ՌԴ փոխարտգործնախարարը նշեց, որ բանաձևի քվեարկությունը հաստատեց այդ մոտեցման ճիշտ լինելը։

«Մենք հուսով ենք, որ գործընթացը, նախկինի պես, կընթանա նույն հունով, և Մինսկի խմբի ջանքերի շնորհիվ տեղի կունենան հանդիպումներ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության միջև», - ասաց Կարասինը։

Նա ընդգծեց, որ, ի տարբերություն հետխորհրդային տարածքի այլ հակամարտությունների, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների ջանքերով տարվում են բանակցություններ, հանդիպում են նախագահները, արտգործնախարարները, դրանում ակտիվ մասնակցություն է ունենում միջազգային հանրությունը։

Սպասվում է, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կապակցությամբ ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը կարող է տեղի ունենալ ապրիլի 3-4-ը՝ Բուխարեստում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։