485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
+5
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանում կայունության վերականգնմանը. ՌԴ ԱԳՆ
10:53
20 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանը հետաքրքրված է, որպեսզի հայկական հասարակություն վերադառնա կայունությունը և կանխատեսելիությունը և պատրաստ է ամեն կերպ աջակցել դրան, հինգշաբթի Երևանում լրագրողներին հայտարարեց ՌԴ ԱԳ փոխնախարար, պետքարտուղար Գրիգորի Կարասինը։

«Ռուսաստանն անտարբեր չէ, թե ինչպես կդասավորվի ներքաղաքական իրավիճակը բարեկամ երկրում։ Մենք ելնում ենք նրանից, որ երկխոսությունը և իրավական դաշտը քաղաքական խնդիրների լուծման միակ հնարավորությունն է։ Անկարգությունները և փողոցային քաոսը վտանգավոր բաներ են՝ ցանկացած երկրի համար։ Ես համոզված եմ, որ մարտի 1-2-ի իրադարձությունները ցույց կտան Հայաստանի քաղաքացիներին, թե որքան վտանգավոր է այդ ուղին», - ասաց մարտի 18-ից այցով Երևանում գտնվող Կարասինը։

Նրա խոսքերով, Ռուսաստանի համար բավարար կլիներ այն տեղեկատվությունը, որը տրամադրել են նրան ՀՀ նախագահը, վարչապետը և արտգործնախարարը, սակայն Մոսկվան տիրապետում է նաև տեղեկատվությանն այն մասին, թե ինչ են մտածում ընդդիմության ճամբարում։

«Մենք այստեղ ունենք դեսպանատուն, ունենք ընկերներ հայկական քաղաքական և հասարակական կյանքի, առանց բացառության, գրեթե բոլոր բնագավառներում, և  կարող եք չկասկածել՝ մենք տարբեր տրամաչափի տեղեկատվություն ունենք»,- ասաց ՌԴ փոխարտգործնախարարը։

Նա նշեց, որ Հայաստանն անցել է նոր հայկական պետականության կառուցման վտանգավոր ճանապարհ և այժմ դուրս եկել քաղաքական բարեփոխումների և երկխոսության ուղի։

Միաժամանակ Կարասինը ցանկացավ, որպեսզի Հայաստանի ժողովրդի և քաղաքական շրջանակների համար «այդ ուղին հարթ լինի»։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։

Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է մեկ ոստիկան և յոթ քաղաքացի, ևս 230 մարդ ստացել են վնասվածքներ։

Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանի համաձայն՝ մարտի 1-ից Երևանում գործում է արտակարգ դրություն՝ 20 օր ժամկետով։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։