478.51
-0.06
560.91
-1.27
8.03
+0.05
+19
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը և Ռուսաստանը մտադիր են թեթևացնել մաքսային հսկողության և ձևակերպման գործընթացները
19:38
19 Մարտի 2008

Հայաստանի և Ռուսաստանի մաքսային ծառայությունները մտադիր են թեթևացնել մաքսային հսկողության և ձևակերպման գործընթացները, չորեքշաբթի Երևանում լրագրողներին հաղորդեց Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության պետի տեղակալ Լեոնիդ Շորնիկովը։

Նրա խոսքով, ռուսական պատվիրակության աշխատանքային այցը Երևան պլանային բնույթ է կրում, քանի որ անհրաժեշտ է տեղում ծանոթանալ առկա հիմնախնդիրների հետ։

«Մենք քննարկում ենք ժամանակակից տեխնոլոգիաները, խոսք է գնում նախնական տեղեկացվածության մասին, մաքսային ծառայությունների և նույնականացման միջոցների վստահության մասին, որոնք ծրագրվում է  կիրառել։ Այս բոլոր ջանքերն ուղղված են մաքսային հսկողության և ձևակերպման ընթացքի հեշտացմանը, դրանք գործարարության և առևտրի զարգացման համար կանխատեսելի և թափանցիկ դարձնելուն»,- ասաց Շորնիկովը։

Նա նշեց, որ երբեմն հիմնախնդիրները հնչեցվում են դիվանագիտական կամ ներքին խողովակներով, սակայն իրական լուծում չեն ստանում, քանի որ տեղեկատվությունը հաճախ տեղ է հասնում փոքր-ինչ խեղաթյուրված ձևով։

ԴՄԾ պետի տեղակալի խոսքով, Երևանում նախատեսվում է քննարկել ակցիզային հարկման ենթակա բեռների մաքսային ձևակերպման հիմնախնդիրները՝ Կովկաս նավահանգստի միջոցով՝ գտնելու համար իրավիճակը լուծելու փոխադարձաբար ընդունելի ճանապարհներ։

«Հուսով եմ, որ ներկայիս այցը կհանի այն բոլոր հիմնախնդիրները, որոնք դեռևս առկա են, երբ գործարարությունը բախվում է մաքսային մարմինների հետ»,- ասաց Շորնիկովը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: