487.57
+0.28
567.63
-0.45
8.2
-0.03
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական նոր ԱԷԿ-ի ՏՏՀ-ն պատրաստ կլինի 2008թ. աշնանը. Էներգետիկայի նախարարություն
19:05
19 Մարտի 2008

Հայաստանի նոր ԱԷԿ-ի տեխնիկատնտեսական հիմնավորումը լիովին պատրաստ կլինի 2008թ. աշնանը, չորեքշաբթի հայտարարեց ՀՀ էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանը։

«Մենք լիովին պատրաստ ենք նրան, որ ընթացիկ տարվա սեպտեմբեր-հոկտեմբերին կունենանք նոր ատոմային բլոկի պատրաստի ՏՏՀ՝ նույն  տարածքում, որտեղ գտնվում է գործող ԱԷԿ-ը»,- ասաց նա Երևանում՝ միջուկային էներգետիկայի և անվտանգության հարցերի հիմնախնդիրներին նվիրված «կլոր սեղանի» ժամանակ։

Հայաստանը նախատեսում է ԱԷԿ նոր բլոկ կառուցել՝ մոտավորապես 1000 ՄՎտ հզորությամբ, և այս նախագիծը կարժենա մոտ 2 մլրդ. դոլար։ Այս նախագծի իրականացման համար արտասահմանյան կապիտալ ներգրավելու նպաատկով 2006թ. ՀՀ խորհրդարանն օրենսդրությամբ անվավեր ճանաչեց նոր ատոմային բլոկների պետական մենաշնորհի իրավունքը։

Գալստյանի խոսքով, ՏՏՀ-ում հաշվի են առնված նոր ատոմակայանի տեխնիկական պահանջները, որոնք առաջ է քաշել հայկական կողմը, որպեսզի հաշվի առնելով տարածքի առանձնահատկությունները՝ ընտրվի նոր ԱԷԿ-ի կառուցման կոնկրետ մոդելը։

«Մենք դիտարկում ենք ցանկացած տարբերակներ, այդ թվում՝ ատոմակայանների համար սարքավորումներ արտադրող հայտնի եվրոպական, ամերիկյան և ռուսական ընկերություններ ներգրավելու հնարավորությունը»,- ասաց նա։

Անդրադառնալով նոր ատոմակայանի անվտանգության հարցին՝ փոխնախարարը նշեց, որ ատոմային ռեակտորների 1000 ՄՎտ հզորությամբ ժամանակակից սերունդը նախորդ սերնդի համեմատ անվտանգության ավելի լավ պարամետրեր ունեն, այդ թվում՝ շահագործման երկարաժամկետությունը հաշվի առնելով։

«Այդ պատճառով ես կարծում եմ, որ մենք բավական լավ հեռանկարներ ունենք՝ Հայաստանի համար լավագույն որոշումը կայացնելու համար՝ հաշվի առնելով տեխնիկական առանձնահատկությունները»,- ամփոփեց Գալստյանը։

Հայկական ԱԷԿ-ը շահագործման է հանձնվել 1976-ին (երկրորդ բլոկը գործարկվել է 1980-ին)։ Ներկայումս գործում է կայանի միայն երկրորդ բլոկը՝  407,5 ՄՎտ հզորությամբ և միջինն արտադրում է  Հայաստանի ողջ էլեկտրաէներգիայի 40-ից մինչև 50%-ը։

ԱԷԿ-ի ֆինանսական հոսքերը 2003թ. սեպտեմբերին 5 տարով անցել են «ԻՆՏԵՐ ՌԱՈ ԵԷՍ» ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարմանը, որը ՌԱՈ «ԵԷՍ Ռոսիայի» (արժեթղթերի 60%) և «Ռոսէներգոատոմ» կոնցերնի (40%) դուստր ձեռնարկությունն է։ Հայկական ԱԷԿ-ը, մասնագետների գնահատականներով, կարող է գործել մինչև 2016-ը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։