484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
Մոսկվան կարևորում է հայ-ռուսական հարաբերությունների խորացումը. ՌԴ ԱԳՆ
18:45
19 Մարտի 2008

Մոսկվան մեծ կարևորություն է տալիս հայ-ռուսական փոխհարաբերությունների խորացմանը, ինչպես նաև դրան հետևող համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը, չորեքշաբթի հայտնեց ՌԴ արտաքին գործերի փոխնախարար, պետքարտուղար Գրիգորի Կարասինը` ՀՀ նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանի կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Կարասինը Սերժ Սարգսյանին է  փոխանցել  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նորընտիր նախագահ Դմիտրի Մեդվեդևի ջերմ  ողջույններն ու նշել, որ  Մոսկվայում նախապատրաստում են   առաջիկա  օրերին կայանալիք ՀՀ  նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի   այցը Ռուսաստանի Դաշնություն։

Հանդիպման ընթացքում  զրուցակիցներն  անդրադարձել են  Հայաստանի հետընտրական  գործընթացներին   ու  ներքաղաքական իրավիճակին:

Երևանում մարտի 1-ից արտակարգ դրություն է գործում, որը մտցվել է գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով՝ ելնելով հայկական ընդդիմության բողոքի ցույցերից, որոնք բողոքում էին Հայաստանի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթել էր Սերժ Սարգսյանը։ Բողոքի ցույցերը մարտի 1-2-ին վերածվեցին  անկարգությունների և  ցուցարարների և իրավապահների միջև ընդհարման, որոնց արդյունքում մահացավ մեկ ոստիկան և յոթ քաղաքացի, ավելի քան 230 մարդ վիրավորվեց։

Սարգսյանն ընդգծեց, որ Հայաստանի  իշխանությունների համար  պետության  կայունությունն  ու  ժողովրդի  անվտանգության  ապահովումը   վեր են ցանկացած  այլ շահերից։ Նրա խոսքերով, հետագա  գործողությունները ևս  բխելու  են   միմիայն այդ  ելակետից ու  երկրում  օրենքի  գերակայությունից:

Վարչապետը կարևորել է նաև հասարակության  համախմբվածության,  երկրում հանդուրժողականության  ու  երկխոսության մթնոլորտի ստեղծումը՝ վերստին շեշտելով երկխոսության  իր պատրաստակամությունը  բոլոր նրանց  հետ, ովքեր  պատրաստ են այդ քայլին և  ում, իրապես, մտահոգում են երկրի ապագան ու  ժողովրդի ճակատագիրը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: