486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-5
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում մարտի 20-ին տուբերկուլյոզի դեմ պայքարի թեմայով սեմինար կանցկացվի
17:23
19 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /Նովոստի-Արմենիա/. «Ես կանգնեցնում եմ տուբերկուլյոզի համաճարակը: Առողջապահական համակարգային մոտեցումներ և հեռանկարներ» թեմայով հանրային սեմինար-քննարկում տեղի կունենա մարտի 20-ին՝ Հայաստանի  Ամերիկան համալսարանում։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին համալսարանի մամուլի ծառայությունից, սեմինարին կմասնակցեն Տուբերկուլյոզի ազգային ծրագրի ղեկավար Վահան Պողոսյանը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի «Առողջապահությունը բանտերում» ծրագրի ղեկավար Սիլվիա Վյուստը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության ՍՃՓՎ/ՄԻԱՎ/ՁԻԱՀ և այլ վարակիչ  հիվանդությունների ծրագրերի համակարգող Գայանե Ղուկասյանը, MSF ֆրանսիական կազմակերպության Տուբերկուլյոզի տարածքային խորհրդատու Ալեքսանդր Պասեչնիկովը, Հայկական կարմիր խաչի ընկերության ծրագրի համակարգող Նաիրա Սերգեևան։

Միջոցառումը կազմակերպել է ՀԱՀ Հանրային առողջապահության դպրոցը՝ տուբերիկուլյոզի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ, որը նշվում է մարտի 24-ին։

Այս տարի, ԱՀԿ որոշմամբ, այդ օրը կանցկացվի «Ես կանգնեցնում եմ տուբերկուլյոզի համաճարակը» կարգախոսով։

Ըստ 2007թ. ԱՀԿ տուբերկուլյոզի (ՏԲ) համաշխարհային հաշվետվության, տուբերկուլյոզի ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են եվրոպական երկրներում՝  445 հազար վարակի դեպք և տուբերկուլյոզից մահացության 66 դեպք։ Փաստաթղթում նշված է, որ տուբերկուլյոզով հիվանդանալու ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Եվրոպայի արևելյան մասում, հատկապես նախկին Խորհրդային միության երկրներում, որտեղ տուբերկուլյոզի ի հայտ գալու  հիմնական պատճառ են  աղքատությունը և առողջապահության ցածր մակարդակը:

Ըստ տուբերկուլյոզի ազգային ծրագրի տվյալների, 2007թ.-ին Հայաստանում տուբերկուլյոզի նոր հայտնաբերված դեպքերի թիվը եղել է 1534, որից 144-ը՝ 0-17 տարեկան երեխաներ: Հիվանդացության ցուցանիշը կազմել է 47.6/100000, իսկ մահացության ցուցանիշը` 5.4/100000 (տարեկան մոտ 170 մարդ):-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: