480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+27
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ժողովներ անցկացնելու մասին օրենքի փոփոխություններն ընդունվել են կանոնակարգի խախտումներով. ընդդիմություն
17:01
19 Մարտի 2008

ՀՀ խորհրդարանի կողմից  «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» օրենքի փոփոխություններն ընդունվել են կանոնակարգի  խախտումներով, կարծում է «Ժառանգություն» ընդդիմադիր խորհրդարանական խմբակցության քարտուղար, փորձագետ Ստեփան Սաֆարյանը։

«Փաստաթղթում, որը ներկայացվել է խորհրդարանականներին, նշված չեն եղել օրինագծի հեղինակները, ԱԺ նախագահի պարտադիր նշումները, ինչպես նաև նշված չի եղել, թե ով է ներկայացնելու օրինագիծը»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսում ասաց նա։

Այս կապակցությամբ Սաֆարյանը նշեց, որ ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանի խոսքով, օրինագծի հեղինակները բոլոր նրանք են, ովքեր ստորագրել են արտահերթ նիստ հրավիրելու ձևաթղթի տակ։ «Սակայն, առնվազն, տարօրինակ էր, որ նախագծի հեղինակները՝ 70 մարդ, իրենք իրենց հարցեր էին տալիս՝ դա նոնսենս է»,- ավելացրեց նա։

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախօրեին ստորագրել է «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» օրենքում կատարված փոփոխությունները։

Փոփոխությունների համաձայն, զանգվածային հրապարակային միջոցառումները կարող է լիազոր մարմինն արգելել, եթե կան հավաստի տվյալներ, որ դրանք ուղղած են սահմանադրական կարգը բռնի տապալելուն,  ազգային, ռասսայական, կրոնական ատելություն բորբոքելուն,  բռնություն կամ պատերազմ քարոզելուն կամ էլ կարող են հանգեցնել պետական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության ու բարոյականության խաթարմանը, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների ոտնահարմանը:

Միաժամանակ օրենքում նշվում է, որ տվյաները հավաստի կհամարվեն, եթե դրանց վերաբերյալ ոստիկանությունը կամ ազգային անվտանգության ծառայությունը ներկայացրել են պաշտոնական եզրակացություն։

Օրինագծում նաև ասվում է, որ հրապարակային միջոցառումը  անկարգությունների վերափոխվելու և մարդկային զոհերի հանգեցնելու դեպքում լիազոր մարմինը կարող է արգելել միջոցառման անցկացումը` մինչև հանցագործության հանգամանքների և հանցանք կատարած անձանց բացահայտումը:

Ինչպես փաստաթղթի քննարկումների ընթացքում հայտարարեց ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը, օրինագծի նպատակն է՝ թույլ չտալ, որպեսզի մարտի 1-2 իրադարձությունները կրկնվեն։ Փետրվարի 20-ից ընդդիմությունը, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի (որն առաջադրվել էր որպես նախագահի թեկնածու) ղեկավարությամբ, հանրահավաքներ էր անցկացնում՝ արտահայտելով իր բողոքը նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որում հաղթել էր վարչապետ Սերժ Սարգսյանը։

Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների։ ՀՀ գլխավոր դատախազության տվյալներով, տուժել է ավելի քան 230 մարդ, ութը զոհվել են։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ին ստորագրել է հրամանագիր՝ մայրաքաղաքում 20 օր ժամկետով արտակարգ դրություն մտցնելու մասին։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։