+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի թատրոնները հանդիսատեսի պակաս չունեն. Ժողովրդական արտիստ
16:07
19 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի./Նովոստի-Արմենիա/. Այսօր Հայաստանի թատրոնները հանդիսատեսի պակաս չունեն, կարծում է ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դասախոս Հրաչյա Աշուղյանը։

«Մեր երկրում գործող յուրաքանչյուր թատրոն ունի իր մշտական հանդիսատեսը»,- չորեքշաբթի Երևանում մամուլի ասուլիսում ասաց նա։

Դրա հետ մեկտեղ Աշուղյանն ավելացրեց, որ թատերարվեստի արդիական հիմնախնդիրներից մեկը պատրաստված հանդիսատեսի բացակայությունն է։

«Այսօր երիտասարդ հանդիսատեսը գրեթե ծանոթ չէ թատրոնի դերասանների արվեստին»,- ասաց նա։ Ժողովրդական արտիստի խոսքով, ստեղծված դրությունից դուրս գալու համար ակտիվ դեր կարող է ունենալ դպրոցների ղեկավարությունը՝ մանուկ տարիքից երիտասարդ սերնդի մոտ սեր արթնացնելով թատրոնի հանդեպ։

Աշուղյանի խոսքով, վերջին ժամանակներս Հայաստանի որոշ թատրոններ բավականին աշխուժացել են, մասնավորապես, Էլբակյանի թատրոնը, Երևանի Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը, Կամերային թատրոնը։ Թատերարվեստի զարգացման համատեքստում Աշուղյանը ողջունեց Հակոբ Ղազանչյանի նշանակումը Հայաստանի թատերական գործիչների միության նախագահի պաշտոնում։ Նրա խոսքով, Ղազանչյանն արդեն վերականգնել է «Թատրոն» ամսագրի տպագրությունը, որը մեծ ժողովրդայնություն էր վայելում խորհրդային տարիներին։

Հայաստանում գործում է մոտ 30 թատերական կազմակերպություն՝ ներառյալ դրամատիկական, տիկնիկային և երաժշտական թատրոնները։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: