486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
0
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի խորհրդարանն առաջին ընթեցմամբ ընդունեց «Զենքի մասին» օրենքը
13:28
19 Մարտի 2008

Չորեքշաբթի նիստի ժամանակ ՀՀ ԱԺ պատգամավորներն առաջին ընթերցմամբ ընդունեցին  «Զենքի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների փաթեթը, որով առաջարկվում է թույլատրել քրեակատարողական ծառայության  աշխատակիցներին մարտական զենք կրել։

Ինչպես լրացումների նախագիծը ներկայացնելիս տեղեկացրեց ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը, փաստաթղթով վերացվում են «Զենք մասին» և «Քրեակատարողական ծառայության մասին» (ՔԿԾ) օրենքների միջև հակասությունները։

 «Փոփոխությունների փաթեթը խթանում է նաև ծառայության առավել արդյունավետ գործունեությունը», - փաստեց նախարարը։

Դանիելյանի խոսքերով, ՔԿԾ մասին օրենքը նախատեսում է քրեակատարողական հաստատությունների աշխատակիցների կողմից մարտական կամ ծառայողական զենքի կիրառման հնարավորությունը, մասնավորապես՝ նրանց կյանքին կամ առողջությանը սպառնացող հարձակումներին, քրեակատարողական հիմնարկի շենքի, կառույցի կամ շինության վրա խմբակային կամ զինված հարձակումներին  դիմադրելու, ինչպես նաև գերիներին կամ զավթված տրանսպորտային միջոցները ազատելու համար։

Միաժամանակ, ինչպես հիշեցրել է նախարարը, «Զենքի մասին» օրենքով սահմանվել էր, որ մարտական զենք կարող են կիրառել Պաշտպանության նախարարության աշխատակիցները, Ներքին զորքերի և Ազգային անվտանգության ծառայության, Քաղաքացիական պաշտպանության ռազմականացված ստորաբաժանումների և Պետական սուրհանդակային ծառայության ծառայողները։

«Ցանկում չկան ՔԿԾ աշխատակիցները, փաթեթով առաջարկվում է այդ կատեգորիայի անձանց ներառել անհրաժեշտության դեպքում մարտական զենք կիրառելու իրավունք ունեցող աշխատակիցների ցանկում», - ավելացրել է Դանիելյանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։